Լրահոս
Միջազգային
20:42
31.03.26
311

ՌԴ դեսպանը զգուշացնում է «Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում շարունակվող հարվածների մասին

Img default alt hy

Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների հայտարարություններին, հարվածները նախկինի պես հասցվում են Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ:

«Ցավոք, չնայած իսրայելական իշխանությունների և Ամերիկայի նախագահի բոլոր հավաստիացումներին, շարունակվում են հարվածները «Բուշեր» ԱԷԿ-ի գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ: Հրթիռներն ընկել են կայանի ներքին գոտում՝ ռեակտորից 200 մետր, 250 մետր և 450 մետր հեռավորության վրա»,- ասել է Դեդովը RTVI-ին տված հարցազրույցում:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-,․ նա հավելել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ին հարվածելը «անխուսափելիորեն կհանգեցնի աղետալի մարդասիրական և բնապահպանական հետևանքների»:

«Սա խաղ է կրակի հետ»,- եզրափակել է ռուս դիվանագետը: