-
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները23:4209.12.24
-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
-
ՀասարակականՇիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր15:4909.12.24
Պողոսից անդին….ժողովուրդն է
Լավ, հարգելի ժողովուրդ, չե՞ք հասկանում, որ ձեզ օգտագործում են արդեն քրքրված թաշկինակի պես: Այն թաշկինակի, որը վաղուց էլ օգտագործման ենթակա չէ, բայց դեն չեն նետում, այն կարող է ծառայել մինչև վերջին շունչը, որ դրա մեջ փաթաթեն թոշակից մնացած վերջին կոպեկներն ու պահ տան ցեցը կերած դոշակին:
Իշխանությունը հեղափոխության առաջամարտիկից շատ շուտ վերածվեց հեղափոխության Ռոբեսպիերի, որն ինքն էլ դեմ չէր թագավոր դառնալ: Հիմա դիմում է ցանկացած քայլի, երբեմնի հիվանդ երևակայությունն ու այլասերված երազանքներն ի կատար ածելու համար օգտագործում է Ձեզ, հենց ձեզ: Իսկ դուք ընդամենը մի քանի ամիս առաջ նրա համար անգետ «Պողոսներ» էիք, որն ունակ չէր ճշմարիտ որոշում կայացնելու: Պատճառը պարզ է, այն ժամանակ մեծամասնության կարծիքը մի տեսակ չէր բռնում իրենց դիրքորոշման ու այդ պահի շահի հետ: Սակայն մի քանի ամիս անց «Պողոսներն» ինչ որ հրաշքով էվոլյուցիա ապրեցին, աճեցին, դարձան ժողովուրդ, Ազիմովի նկարագրած կոլեկտիվ բանականության հզորագույն բաստիոն, ու այսօր իշխանությունն իր համար ճակատագրական որոշում կայացնելու համար դիմում է արդեն ժողովրդին: Ձեզ: «Պողոսներին» չէ, ձեզ, ժողովրդին: Բա ի՞նչ փոխվեց: Մի քանի ամսվա մեջ վերևից լույս իջա՞վ «Պողոսների» ուղեղներին:
Իրականում ժամանակին ճիշտ էին, էլի եմ կրկնում, ամբոխներն ունակ չեն ճշմարիտ որոշում կայացնել: Ամբոխները մտածել չգիտեն, եթե իմանային, դուք անգամ մոտ չէիք գա իշխանական աթոռին: Ոչ դուք, ոչ էլ ձեզ նախորդած ցանկացած ոք: Ամբոխները միայն կերակրկվում են ձեր սարքած տեսարաններով, եթե ժամանակին նրանց նաև հաց էր պետք, հիմա դրա կարիքն էլ չունեն:
Այնպես որ, պարոնա՛յք, դուք ազնիվ չեք, դուք ստում եք շարքային չինովնիկի պես, նույնիսկ եթե այդպես չեք մտածում: Շեֆին հաճոյանալու գայթակղությունից մթագնում են անգամ ամենապայծառ ուղեղները:
Իսկ ժողովրդին կանչում են հանրաքվեի: Այն ժողովրդին, որի մեծամասնությունն անգամ չգիտի, թե ինչ ասել է սահմանադրություն, որն է դրա դերը պետության մեջ ու ընդհանրապես, իր ինչին է պետք այդ սահմանադրությունը: Դրանից ոչ նրա աշխատավարձն է բարձրանում, ոչ էլ հողն է ավելի բերրի դառնում:
Հիմա ձեզ ասում են ժողովուրդ ու «Պողոսի» տեղ դնելով, ցույց են տալիս ընտրատեղամասը: Այնտեղ գնալով՝ դուք պատասխանում եք հարցին՝ ժողովո՞ւրդ եք, թե՞ «Պողոս»:
Աղվան Ասոյան
- 16:06 24.11.24 Աղքատության նորաձևությունը և չարության տերևաթափը. աշխարհն ավելի լավն է հետնախորշերում Կարդալ ավելին
- 21:30 09.12.23 «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել Կարդալ ավելին
- 20:00 28.02.22 Հայկական էմոցիաներ ու երանգներ. Kivera Naynomis հագուստի այլընտրանքային ցուցադրություն Կարդալ ավելին
- 14:54 04.11.19 Բարձր քաղաքականություն Կարդալ ավելին