Լրահոս
Քաղաքական
23:19
20.05.26
165

Պուտինի հետ ընկեր է, բայց աչքերի մեջ չի նայում. ռուսամե՞տ, արևմտամե՞տ, թե՞ աթոռամետ է Փաշինյանը

Հայ-ռուսական լարվածության նոր ալիքի ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վստահեցնել, թե իր թիմը հակառուսական քայլեր չի արել ու չի անելու: Ամբողջ քաղաքական կարիերան ընդդիմախոսներին ռուսների վասալ անվանելով կառուցած մարդը ընտրություններից 17 օր առաջ հիշել է, որ գերտերություն է Ռուսաստանը, իսկ գերտերություններին պետք է վերաբերվել հարգանքով: 

Անցած շաբաթավերջին Հայլուրը հարցախույզով էր պարզել, որ Երևանի փողոցներում մարդիկ վատ են ընդունում Փաշինյանի՝ հակառուսական հայտարարությունները, որոնք արդեն պատասխան են ստանում Մոսկվայից: