Լրահոս
Հասարակական
17:13
24.06.25
113

«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել «Փինկ Բերրի» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Փինկ Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:

Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է: