Լրահոս
Հայաստան
23:51
31.03.26
1 115

«Պետք է բունկերից դուրս գայիք, որ նկատեիք մեզ». Միհրան Մախսուդյանը՝ Աննա Հակոբյանին

Img default alt hy

Ես էլ չգիտեի, որ մենք՝ Կանդազի ու մեր նման տղաներս, պետք է արյունով անցած լինեինք մարտի դաշտով, հետո հասնեինք Գորիսի հրաձգարան, որ դու վերջապես «տեսնեիր» մեզ։ Կամ՝ պետք է բունկերից դուրս գայիք, որ նկատեիր մեզ ու արժանացնեիր քո ուշադրությանը։ Այս մասին գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Քեզ գնահատական տալու համար բավական է լսել Սասուն Բադասյանին՝ այն մարդուն, ով Գորիսում «Էռատո» ջոկատն էր պարապում, ում մեծ ոգևորությամբ նշանակեցիր կորպուսի հրամանատար, իսկ հետո նույն արագությամբ ազատվեցիք նրանից։ Սա արդեն հստակ ցույց է տալիս, թե ինչ արժեք ունեն ձեր որոշումներն ու «գնահատականները»։

Մենք մեր գործը արել ենք մարտի դաշտում՝ առանց բեմադրության ու ձևականության։ Իսկ դուք մնացել եք խոսքերի ու կեղծ գնահատականների մակարդակում»։