Լրահոս
Հասարակական
11:21
03.11.25
391

Փաստաբան Երիցյանը ՔՊ աջակցի դեմ հաղորդում է ներկայացրել և ակնկալում է, որ ՔԿ-ից օպերատիվորեն նրան կձերբակալեն (Տեսանյութ)

Img default alt hy

Փաստաբան Ռոման Երիցյանը ՔՊ աջակից Ռուստամ Ավագյանի դեմ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ Արցախի և արցախցիների մասին ատելության խոսք տարածելու համար:

Փաստաբանը ՔՊ աջակցի հայտարարության տեսանյութն է հրապարկել՝ կից գրել. «Քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով, որ էս տականքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։

Վստահ եմ՝ առաջիկա 20 րոպեների ընթացքում սրան կալանավորման նպատակով կձերբակալեն։

Բա գիտեիք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքո՞ւմ, այն էլ անհիմն դեպքերում։

Հաղորդումս կարդացին ու ասացին՝ ինչպես կարելի է արցախցիների մասին նման բառերն անպատիժ թողնել։ Էսա, սպեցնազ, բան, արդեն սկսում են շարժվել»։