Լրահոս
Իրավական
23:15
23.05.26
434

Փաստաբան Արամ Օրբելյանը մանրամասնում է Թևանյանի կալանքի հիմքերը

Img default alt hy

Դատարանը որոշեց երկու ամսով կալանք կիրառել։ Ըստ էության, միակ մասը, որը քննիչների միջնորդությունը չի բավարարել, դա սկզբից որոշել էին ընդհանրապես շփումները արգելել որևէ անձի հետ, բացի ընտանիքի անդամներից։ Ընտրական օրենսգրքով սահմանված ներկայացուցիչների միջոցով ընտրությանը մասնակցելու լիազոր անձանց միջոցով այդ սահմանափակումը չի կիրառվել, և, համապատասխանաբար, անձին կարող են... պարոն Թովմասյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին ներկայացուցիչների միջոցով։ Փաստաբան Արամ Օրբելյանը մանրամասներ է ներկայացրել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանք կիրառելու դատարանի որոշման վերաբերյալ։

«Կալանքի որոշումը դեռ չենք հասցրել նայել, բայց առնվազն այն ծավալով, որ ինչ-որ հասցրել ենք նայել, բողոքարկման հիմքեր տեսնում ենք։ Այսօր առավոտյան նշել էի, այսօր էլ կնշեմ, որ մեր ակնկալիքն է, որ կալանքը պետք է մերժվի, որովհետև գործի նյութերից որևէ ձև չի փոխվում ոչ հիմնավոր կասկած, ոչ էլ մնացած հանգամանքները։

Ուղղակիորեն նշել ենք, որ երբ որ քննարկում են բացի հիմնավոր կասկածի կտորից, որ ուղղակի ֆիքսել ենք, որ չկա, ուղղակի նյութ չկա, որովհետև պետական գաղտնիք, հետո պետական գաղտնիքի վրա հղում կա, և այլն, ըստ էության նշել ենք նաև, որ այդ պատճառները, որի համար, այդ հիմքերը, որ խոսում ենք դա թաքնվել, խուսափել, այլ հանցագործում կատարել, ըստ էության չի կարող լինել, որովհետև այն փաստը, որ պարոն Թևանյանը հաճախ եղել է արտերկրում, կամ շփումներ ունի, դա ինքնին չի կարող բավարար լինել։

Ուղղակի մի հատ շատ պարզ հանգամանքով, հիմա ընտրարշավի վերջին փուլն է, այսինքն, բնական հայտորեն, անձը փոխանակ, ամբողջ գործընթացը նրա համար, որպեսզի Անդրանիկ Թևանյանին հեռացնեն գործընթացից, այսինքն՝ ընտրական գործընթացին մասնակցելու հնարավորությունը սահմանափակեն։ Եվ հետևաբար՝ փաստացի, եթե այդպես, բոլոր համոզված լինեն, որ պետք է թաքնվի, հենա չեն կիրառի, կթաքնվի, չէր մասնակցի, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ կալանքը, կամ ոչ միայն կալանքը, կալանքը, տնային կալանքը, վարչական վերահսկողությունը չպետք է կիրառվի, որպեսզի ընտրական գործընթացը որևէ կերպ չխաթարվի։

Սա ևս մեկ քայլ է երեկվա կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների հետ միասին, որը ուղղակիորեն հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը, որովհետև ընտրությունների արդար ընթացքի հիմքում բացառապես քվեարկության օրվա քվեարկությունը չի։ Ընտրությունները դա գործընթաց են, որոնք սկսում են շատ ավելի շուտ, քան քվեարկության օրը, և նախընտրական փուլի այս կուլմինացիան, այս հենց այս վերջին կազմավորվող փուլում է, երբ որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար հնարավորություն ունենան մասնակցել ընտրարշավին։

Երբ որ քաղաքական ուժերից մեկի, երկրորդ համարը, ըստ էության ուղղակի հրահանգով տրված հաղորդման հիման վրա, քաղաքական օպոնենտի կողմից, գործող իշխանությունների կողմից ենթարկվում է ազատազրկման և սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, ինքնին դրանով իսկ, ինչպես նշեցի, խախտվում է ընդհանուր առմամբ ընտրությունների բնականոն ընթացքը։ Ամեն դեպքում, մենք որոշման հետ ավելի մանրամասն կծանոթանանք, զուտ հիմնավորումները հասկանանք՝ որտեղ է դատարանը հիմնավոր կասկած տեսել, և կարծում եմ, հաջորդ շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի, երեքշաբթի, արդեն հերթական հստակություն կլինի բողոքարկման ծավալների շուրջ։ Ամեն դեպքում բողոքարկվելու է ամբողջությամբ»։

Ավելին՝ տեսանյութում։