Լրահոս
Զինված ուժեր
20:40
22.04.26
159

Պապիկյանն այցելել է Վրաստանի զինվորական վերականգնողական ծառայություն

Img default alt hy

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։

Նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը։