Լրահոս
Քաղաքական
20:50
31.03.26
99

«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ». մեծ փոփոխություններ է խոստանում նորաստեղծ դաշինքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ 

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։