Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
19.12.25
98

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Երեկ Մայր աթոռի դեմ տեղի ունեցած արշավն ընդամենը նախնական փորձն էր: 

«Հրապարակ»

ՔՊ ցուցակում մեծ թիվ են կազմելու Աննա Հակոբյանի  ընկերուհիները, իր «կրթածները», իր երբեմնի աշխատակիցները:

«Ժողովուրդ»

Իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին:

«Իրավունք»

ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ ակնհայտ դժգոհում են, որ 2026-ի նախընտրական ցուցակում հայտնվելու «դաբրո» են ստանում բացառապես նրանք, ովքեր Փաշինյանի ցանկացած խոսքից հետո իրեն հաճո գրառումներ են անում, կիսվում շեֆի նյութերով: 

«Հրապարակ»

Երեկվա հավաքից հետո Փաշինյանին մեկ քայլ է մնացել` կալանավորել Վեհափառին։ Խայտառակվել՝ ուրեմն խայտառակվել մինչեւ վերջ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հասարակական գործիչ Արթուր Չախոյանի հետ: