Լրահոս
Մամուլի տեսություն
09:26
20.05.26
99

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։

«Հրապարակ»

Իրավապահները հրահանգ են ստացել՝ համատարած ձերբակալություններ իրականացնել եւ ընդդիմադիր ակտիվիստներին «փակել», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը ծանր է, ուստի պետք է ընդդիմությանը թուլացնել։

«Ժողովուրդ»

Իրավապահ համակարգում առաջացել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների խնդիր․ մասնավորապես՝ գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների և այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն կա, չեն հասցնում գաղտնալսել բոլորին։

«Հրապարակ»

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023 թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։

«Հրապարակ»

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում 16-ամյա մի տղա, բակի զրուցարանում նստած, իր անհամաձայնությունն է բարձրաձայն հայտնել ՔՊ-ի լոզունգները բացականչողների ուղղությամբ։ Նրան են մոտեցել թաղապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցները՝ հասուն տղամարդիկ, հորդորել են, որ «խելոք սթրվի տեղը», ապա խոստացել են, որ հետո գալու են նրա ետեւից։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Քոչարի» կուսակցության երկրորդ համար, պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի հետ: