Լրահոս
Մամուլի տեսություն
09:23
01.04.26
100

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը քաղաքական համաձայնություն է տվել, որպեսզի ՌԴ-ում վերջին տարիներին գտնվող և հեռավար քաղաքական ակտիվություն ցուցաբերող մի շարք գործիչներ հնարավորություն ստանան վերադառնալ Հայաստան և մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին՝ ինքնադրսևորվելով ներքաղաքական դաշտում։

«Իրավունք»

Նիկոլ Փաշինյանը «բողոքի նոտա» է հղել Քննչական կոմիտեի ղեկավարին՝ առ այն, թե ինչու է վերջինս ազատ արձակել իրեն, ըստ վերջինիս, «անարգած» եղբայրներից մեկին ու իրենց իբրեւ «գլխավորին»։

«Հրապարակ»

Ավետիք Չալաբյանի ղեկավարած «Հայաքվեի» ու Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցության միջեւ քաղաքական համագործակցությունը հնարավոր է ավարտին չհասնի, եւ այս ուժերը համատեղ չմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։

«Հրապարակ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ Է զբաղվում:

«Հրապարակ»

«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի գործով 5 ձերբակալվածներից 4–ն ազատ են արձակվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ: