Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
23.04.26
90

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ալեն  Սիմոնյանը Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է Ադրբեջանից՝ ընդգծել, որ, փաստորեն, մեր «երաշխավորը» տորպեդահարում է հայ-թուրքական հարաբերությունները, խոչընդոտում է սահմանի բացմանը:

«Հրապարակ»

Հայաստանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ, աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ են սկսել: 

«Հրապարակ»

Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական բուռն գործունեություն է ծավալել։ Ընտրություններից առաջ նորանոր ծրագրեր է իրականացնում, փողեր է, որ բաժանում է։ 

«Փաստ»

Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Ստելլա Հունանյանի հետ: