Լրահոս
Իրավական
23:54
02.11.25
985

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալելու դեպքից

Img default alt hy

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Վերջիններս ձերբակալվել են:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել: