Լրահոս
2026-05-21
-
Արտաքին քաղաքականությունՍյունիքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գտնվելը ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ․ Դեյվիդ Ալեն«Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշեց ամերիկացի դիվանագետը։Ավելին22:2321.05.26 -
ՔաղաքականԻրեն «շպիոն» անվանողին Ծառուկյանն առաջարկում է կա՛մ ապացուցել, կա՛մ մտնել իր առյուծի մոտՈւղիղ եթերում իրավապահներին հրահանգավորումը բավարար է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանի թեկնածության գրանցումը չեղարկի: ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Սուրենյանցն այսպես է արձագանքել Փաշինյանի երեկված հայտարարությանը, թե Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է: Փրփուրներից է կախվում ՔՊ առաջնորդը՝ ըստ Թևանյանի:Ավելին22:1621.05.26 -
ՀասարակականԷջմիածնում հսկայական քարը «KamAZ»-ի վրայից իջեցնելիս ընկել է աշխատակցի վրա․ բժիշկները արձանագրել են նրա մահըՄայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Մաստեր Մեդ» ԲԿ-ի շտապբուժօգնությունից և հայտնել են, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Մարգարայի խճուղի, որտեղ գերեզմանների մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։Ավելին22:0221.05.26 -
ՀայաստանՍամվել Մարտիրոսյանն ահազանգում է նոր կեղծիքի մասինՄիանգամից մի քանի մարդ զուգահեռ ուղարկեց։ Եթե կտտացնեք, տանում ա կեղծ ՃՈ կայք, տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ ուզում: Ամենամազալուն, որ .Shop դոմեյնի վրա է»,- Ֆեյսբուքում գրել է նա:Ավելին21:5321.05.26 -
ՔաղաքականԵրիտասարդ կնոջը «գրողի ծոցն» են ուղարկում, Փաշինյանի ձեռքը՝ համբուրում. ՔՊ-ն՝ Արարատի մարզում«Մասիսին տեր ենք, Արարատի մարզին տեր ենք»,- Մասիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալ է Փաշինյանը մասիսցիներին՝ չնայած մոտ մեկ ժամ քաղաքում շրջելու ընթացքում շատ քիչ տեղացիներ են մոտեցել նրան: Առանց միջադեպի չի անցել ՔՊ-ի այս քարոզարշավը ևս: Փաշինյանի թիմակիցը «գրողի ծոցն» է ուղարկել մի կնոջ, որը իր ավտոմեքենայով հայտնվել է ՔՊ քարոզչական խմբի քայլերթում և ճանապարհ խնդրել անցնելու համար:Ավելին21:4521.05.26 -
ՔաղաքականԱնդրանիկ Թևանյանը հերքում է քննչական կոմիտեի մեղադրանքները«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։Ավելին21:3421.05.26 -
Իրավական«ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը»․ Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է ՔՊ-ականների մեղադրանքինԱմենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ։Ավելին21:2721.05.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստանը» երկրի զարգացման մասին է խոսում, Փաշինյանի իշխանությունը՝ մահերի. քարոզարշավԱյսօր Արագածոտնի մարզում է նաև «Ուժեղ Հայաստանը»: Նարեկ Կարապետյանը նորից հերքել է իր մասին տարածված ապատեղեկատվությունը՝ իբր ինքը Ռուսաստանի քաղաքացի է: Սուրեն Պապիկյանի մեղադրանքից հետո, թե ինչու են ողջ Նարեկ Կարապետյանն ու նրա եղբայրները, «Ուժեղ Հայաստան» կուսկացության խորհրդի անդամը խոստացել է՝ Փաշինյանի թիմին ճանապարհելուց հետո Հայաստանում Եռաբլուրներ չեն ավելանալու, մեր երկրի այգիներն են շատանալու:Ավելին21:1721.05.26 -
ԻրավականՎերջին զանգի միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիԻնչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից, ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։Ավելին21:0721.05.26 -
ԻրավականԱնդրանիկ Թեւանյանի վերաբերյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:Ավելին21:0021.05.26 -
ԻրավականՍյունիք չենք ունենալու, եթե այս չարիքի իշխանությունները մնացին. զգուշացումներ՝ դատարանի դահլիճումԲագրատ սրբազանի և նրա 17 աջակիցների գործով հերթական նիստում դատավորը մերժել է պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջոնդրությունը: Սարգսյանը Սիսիանի ընտրողներին իր տուն՝ քարոզարշավի է հրավիրել:Ավելին20:4521.05.26 -
ՀասարակականՀետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ․ Արմեն ԱվետիսյանԻսկ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համառորեն պնդում է․Ավելին20:3721.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կեղտոտ, այլանդակ քարոզարշավի համար են Փաշինյանին մեղադրում քաղաքական հակառակորդներըՀայլուր 20։30 Կեղտոտ, այլանդակ քարոզարշավի համար են Փաշինյանին մեղադրում քաղաքական հակառակորդներըԱվելին20:3021.05.26 -
ՔաղաքականՀայրենիքը դավաճանած մարդն ապրելու իրավունք չունի․ Գագիկ ԾառուկյանՄայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մտադրության մասին։ Ծառուկյանը հիշեցրել է, որ գործարանը ձեռք է բերել օրինական ճանապարհով և ամեն ամիս պետբյուջե խոշոր չափի հարկեր է վճարում։ «Փաշինյանն ասում է՝ գործարանը կփոխանցի ժողովրդին։ Եթե այդպես է, թող ժողովուրդն այնտեղ բաժնեմաս ունենա, այլապես ստացվում է՝ ինքն է հարստանում՝ ապօրինաբար։ Թող ցույց տա՝ ո՞ր օրենքի հիման վրա է պատրաստվում պետականացնել։ Նման որոշման դեպքում այն կբողոքարկեմ դատարանում»,- ընդգծել է Ծառուկյանը։ Կուսակցության առաջնորդը կոշտ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը. «Այդ մարդը թող խոսի իր ծրագրերից, որոնք ութ տարի է՝ չկան։ Միայն խոսում են «խաղաղության» մասին։ Ո՞ր խաղաղության։ Հողերը հանձնեցին, ունեցանք հազարավոր զոհեր ու վիրավորներ, գերիները դեռ այնտեղ են, ադրբեջանցիները նստած են մեր տարածքում, իսկ իշխանությունը պատրաստվում է ևս երեք տարածք հանձնել»։ Անդրադառնալով իր հասցեին հնչող «լրտես» որակումներին՝ Ծառուկյանը նշել է, որ դրանք պետք է ապացուցվեն. «Անդրանիկ Թևանյանին նույնպես մեղադրում են լրտեսության մեջ։ Ես հայտարարում եմ՝ թող ապացուցեն, և ես ինքս հրապարակավ կպահանջեմ նրա պատիժը, քանի որ հայրենիքը դավաճանած մարդն ապրելու իրավունք չունի»։ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները վայելում են միայն Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը։ Նա եզրափակել է՝ Փաշինյանը պետք է ամաչի իր գործողությունների համար և այլևս մարդամեջ դուրս չգա։Ավելին20:1821.05.26 -
Արտաքին քաղաքականությունԻդեալական շփումներ կամ փչացած հարաբերություններ. հայ-ռուսական ապահարզանն անխուսափելի՞ է7 օրից Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովն է, որի ժամանակ, ըստ ռուս պաշտոնյաների, քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այդ հայտարարությանը ՔՊ-ն ակնհայտ մեղմացած հռետորաբանությամբ է հակադարձում, թե իդեալական է կամ իդեալականին մոտ են հայ-ռուսական հարաբերությունները:Ավելին20:1521.05.26 -
ՄիջազգայինՊակիստանի ներկայացուցիչները կմեկնեն Թեհրան՝ հակամարտության կարգավորման նպատակով․ Ռուբիո«Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթացի ենք հասել»,- հավելել է նա՝ խոսելով Իրանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու փորձերի մասին։ «Մի քանի այցեր տեղի կունենան։ Ինչպես ենթադրում եմ, պակիստանցիներն այսօր կմեկնեն Թեհրան։ Հուսով եմ, որ դա թույլ կտա առաջ շարժվել»,- հավելել է Ռուբիոն։ «Նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] նախընտրում է լավ գործարք կնքել,- շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը։ - Նա միշտ հենց սա է նախընտրել։ Եթե դա հաջողվի, հիանալի կլինի։ Ես չեմ ասի, որ դա հաստատ կհաջողվի, բայց նշեմ, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ հասկանալու համար՝ արդյոք դա հնարավոր է»։ «Սակայն նախագահը հստակ հասկացրել է, որ եթե մենք չկարողանանք լավ գործարք կնքել, նա ունի նաև այլ տարբերակներ։ Ես չեմ ասի, թե որոնք են այդ տարբերակները, բայց բոլորը գիտեն դա»,- ընդգծել է Ռուբիոն։Ավելին20:0021.05.26 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ըՄինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից, «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր 62-ամյա Արմեն Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։Ավելին19:4521.05.26 -
ՔաղաքականՎռնդելու ենք այս խուժաններին. Արագածոտնում մեծ սպասելիքներ ունեն «Հայաստան» դաշինքիցՔարոզարշավի 14-րդ օրը Արագածոտնի մարզում է «Հայաստան» դաշինքը ներկայացնում նախընտրական ծրագիրը: Եզդիական Ալագյազ համայնքում դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին գամփռի ձագ են նվիրել ու խոստացել հունիսի 7-ին ձայնը տալ համար 17-ին:Ավելին19:3921.05.26 -
ՄիջազգայինԵվրոպան դրդում է Զելենսկուն՝ շանտաժի ենթարկել Մինսկին․ Լուկաշենկո«Ես գիտեմ ուկրաինացի զինվորականների կարծիքը։ Նրանց լրացուցիչ ճակատ պետք չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեզ շանտաժի ենթարկել և էսկալացիա իրականացնել բելառուսական ուղղությամբ։ Նախ՝ եվրոպացիներն են դրդում։ Նրանք տեսնում են, որ մենք ամերիկացիների հետ որոշակի երկխոսություն ենք վարում։ Դա բոլորին չէ, որ դուր է գալիս»,- մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը ԲելՏԱ գործակալությունը։ Լուկաշենկոն հավելել է, որ Մինսկը չի արձագանքում Կիևից հնչող սադրանքներին։ «Իսկ նրան (Զելենսկուն - խմբ.) ուզում է, որ մենք արձագանքենք»,- հավելել է նա։Ավելին19:3421.05.26 -
ՀասարակականՍյունիքում իրանցի 45-ամյա վարորդը կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին. վիրավոր կաԱյսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Էսմաել Խ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռերին։Ավելին19:2821.05.26