Լրահոս
Հասարակական
20:37
21.05.26
370

Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ․ Արմեն Ավետիսյան

Img default alt hy

Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը գրում է․ «ԵՊՀ ռեկտորի աթոռապահը իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով, որտեղ նա քննադատում է իր քաղաքական հակառակորդներին։

Իսկ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համառորեն պնդում է․

«Հոդված 31. Հանրային բուհի ռեկտորը

6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»։

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ»։