Լրահոս
Իրավական
21:07
21.05.26
265

Վերջին զանգի միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

Img default alt hy

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում մայիսի 22-ից 23-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից, ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։

Գերատեսչությունից ընդգծել են, որ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։

Ոստիկանությունը միջոցառումների մասնակիցներին հորդորում է դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։