Լրահոս
Միջազգային
19:34
21.05.26
358

Եվրոպան դրդում է Զելենսկուն՝ շանտաժի ենթարկել Մինսկին․ Լուկաշենկո

Img default alt hy

Եվրոպական «գործընկերները» Վլադիմիր Զելենսկուն դրդում են Բելառուսի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանության և շանտաժի, քանի որ նրանց դուր չի գալիս Մինսկի և Վաշինգտոնի միջև հաստատվող երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես գիտեմ ուկրաինացի զինվորականների կարծիքը։ Նրանց լրացուցիչ ճակատ պետք չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեզ շանտաժի ենթարկել և էսկալացիա իրականացնել բելառուսական ուղղությամբ։ Նախ՝ եվրոպացիներն են դրդում։ Նրանք տեսնում են, որ մենք ամերիկացիների հետ որոշակի երկխոսություն ենք վարում։ Դա բոլորին չէ, որ դուր է գալիս»,- մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը ԲելՏԱ գործակալությունը։

Լուկաշենկոն հավելել է, որ Մինսկը չի արձագանքում Կիևից հնչող սադրանքներին։ «Իսկ նրան (Զելենսկուն - խմբ.) ուզում է, որ մենք արձագանքենք»,- հավելել է նա։