Լրահոս
Միջազգային
20:00
21.05.26
341

Պակիստանի ներկայացուցիչները կմեկնեն Թեհրան՝ հակամարտության կարգավորման նպատակով․ Ռուբիո

Img default alt hy

Պակիստանի ներկայացուցիչները առաջիկա մեկ օրվա ընթացքում կժամանեն Թեհրան՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ ունեցած հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին աջակցելու համար։ Այս մասին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթացի ենք հասել»,- հավելել է նա՝ խոսելով Իրանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու փորձերի մասին։ «Մի քանի այցեր տեղի կունենան։ Ինչպես ենթադրում եմ, պակիստանցիներն այսօր կմեկնեն Թեհրան։ Հուսով եմ, որ դա թույլ կտա առաջ շարժվել»,- հավելել է Ռուբիոն։

«Նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] նախընտրում է լավ գործարք կնքել,- շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը։ - Նա միշտ հենց սա է նախընտրել։ Եթե դա հաջողվի, հիանալի կլինի։ Ես չեմ ասի, որ դա հաստատ կհաջողվի, բայց նշեմ, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ հասկանալու համար՝ արդյոք դա հնարավոր է»։ «Սակայն նախագահը հստակ հասկացրել է, որ եթե մենք չկարողանանք լավ գործարք կնքել, նա ունի նաև այլ տարբերակներ։ Ես չեմ ասի, թե որոնք են այդ տարբերակները, բայց բոլորը գիտեն դա»,- ընդգծել է Ռուբիոն։