Լրահոս
Հասարակական
19:45
21.05.26
133

Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը

Img default alt hy

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, որտեղ հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գայի փողոցի 78 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից, «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատեր 62-ամյա Արմեն Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, որ նշված քաղաքացուն պատկանող ավտոմեքենան հրկիզում են ու նախորդ դեպքը մինչ այժմ մնացել է չբացահայտված ու SHAMSHYAN.com զանգահարած քաղաքացիները նշում էին, որ իրենք հույս չունեն, թե Դիլիջանի ոստիկանները կբացահայտեն դեպքը և կհայտնաբերեն հրկիզողին, իսկ եթե նախկին դեպքը բացահայտվեր, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենան հրկիզելու հետևանքով իրեն պատճառվել է 10 մլն ՀՀ դրամի վնաս։