Լրահոս
2026-02-19
-
Հասարակական«Մեղավորներին ապաշխարության կանչելու» կարգ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցումԹող այս շրջանը յուրաքանչյուր քրիստոնեայի համար դառնա ապաշխարության, հույսի և հոգու նորոգության ճանապարհ, քայլենք Քրիստոսի հետ, որպեսզի կարողանանք դիմավորել Նրան:Ավելին11:5319.02.26 -
ՀասարակականԿարծեցի պատերազմ է սկսվել. քաղաքացին՝ Աջափնյակի կրակոցների մասինՓետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։Ավելին11:4519.02.26 -
ՀասարակականՇատ էին, մի 40 հոգի կլինեին, վիրավորի ձայնն էր սրտաճմլիկ. քաղաքացիՔաղաքացին՝ երեկ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների մասին։Ավելին11:3919.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին փետրվարի 21-22-ին. CNN և CBSԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել Իրանին արդեն առաջիկա հանգստյան օրերին (փետրվարի 21-22-ին). հղում անելով սեփական աղբյուրներին՝ հայտնում են CNN և CBS News հեռուստաալիքները։ Ըստ աղբյուրների տվյալների՝ Սպիտակ տանը տեղի է ունեցել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցություն՝ նվիրված Իրանում տիրող իրավիճակին։Ավելին11:3519.02.26 -
ՀասարակականԱջափնյակի միջադեպի ժամանակ վիրավորվածներից 1-ը հենց վիրասրահում մահացել է. մյուս 6-ը ևս վիրահատվել են․ News.am«Նրանցից մեկը հենց վիրասրահում մահացել է, բայց մնացած վեցի վիճակը այս պահի դրությամբ, արդեն մեկ օր հետո կայուն է։ Բոլոր վեցն էլ վիրահատվել են։ Այսօր իրենց հեմոդինամիկ ցուցանիշները լրիվ կայուն են, նույնիսկ ենթակա են վերակենդանացման բաժանմունիքից այլ բաժանմունքներ տեղափոխման։ Դա ենթադրում է, որ իրենց վիճակը կայուն է, այս պահին կյանքին սպառնացող չէ և ռեանիմացիոն միջոցառումներ չի ենթադրում։Ավելին11:2919.02.26 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Ալիևը կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստինՆա հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Ավելին11:2619.02.26 -
ՔաղաքականԱթենքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարանՑուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։Ավելին11:1919.02.26 -
ՔաղաքականՄեծամորի ատոմակայանի ռեզերվային ճգնաժամային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվիԿառավարության որոշման մեջ նշվում է, որ ռեզերվային ճգնաժամային կենտրոնը սկզբում նախատեսված էր տեղակայել Երևանի Մալաթիա–Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` փոխվեց վայրը և նպատակահարմար եղավ այն կառուցել նկուղային հարկում։ Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար 2024 թ. ապրիլի 13–ին պայմանագիր է կնքվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ։Ավելին11:0819.02.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0019.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Սիրիայից իր ամբողջ զորքը դուրս կբերի երկու ամսվա ընթացքում. WSJԱվելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան ալ-Հասաքեի նահանգում գտնվող իրենց գլխավոր ալ-Շադադի բազայից։ Օբյեկտը զբաղեցրել է սիրիական բանակը. բազայի նկատմամբ վերահսկողության փոխանցումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի հետ համակարգված։Ավելին10:5119.02.26 -
ՀասարակականՎրաերթ` Երևանում. տուժածը պարեկ էԱվելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից News.5tv.am-ին հայտնեցին, որ վրաերթի ենթարկված պարեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։Ավելին10:4019.02.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5 դրամ:Ավելին10:3019.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում բուռն քննարկվում է Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները. «Հրապարակ»Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար:Ավելին10:2119.02.26 -
Մամուլի տեսությունԸնտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել՝ գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։Ավելին10:1719.02.26 -
Մամուլի տեսությունՊարգևավճարների ֆոնդի 20 տոկոսը՝ շարքայիններին, 80-ը՝ վերնախավին. «Հրապարակ»Մեր ձեռքի տակ է հայտնվել կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ «պարգեւատրման ֆոնդի բաշխումն իրականացվում է անհատական իրավական ակտով, ընդ որում՝ տվյալ մարմնի պարգեւատրման ֆոնդի մինչեւ 20 տոկոսը կարող է բաշխվել սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի միջեւ»։ Այսինքն՝ միլիարդներ արժեցող պարգեւավճարների ֆոնդի ընդամենը 20 տոկոսը` չնչին գումարներ, հատկացնում են ստորին օղակներում աշխատող հազարավոր աշխատակիցներին, փոխարենը՝ առյուծի բաժինը՝ միլիարդների տեսքով, մեջ-մեջ անում վերեւներում՝ բարձր պաշտոնյա ՔՊ-ականների միջեւ։ Մենք գրել էինք, որ այս անհավասարության պատճառով եղել են գերատեսչություններ, որտեղ թեժ «ռազբորկաներ» են եղել վարչության պետերի ու ենթակաների միջեւ, որոշ տեղերում բանն անգամ հասել է քաշքշուկի։Ավելին10:1219.02.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու. «Հրապարակ»Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի:Ավելին10:0619.02.26 -
ՔաղաքականՖռռցնելով-քյոլելով չի, է. եկեղեցու դեմ իշխանական «բզբզոցն» են վերլուծում երևանցիներըԵպիսկոպոսաց ժողովը հավաքի վերածվեց, քանի որ Հայաստանի դատախազության հարուցած քրեական գործով արգելվեց Գարեգին Երկրորդի ելքը Հայաստանից: Վեհափառի նկատմամբ կոշտ սահմանափակումների ֆոնին՝ Արմավիրի դատարանը կարճ ժամանակ անց անսպասելի փոխեց նրա եղբոր ու եղբորորդու խափանման միջոցները: Բանտային կալանքը տնային կալանքով ու 1 մլն դրամ գրավով փոխարինվեց: Մեղմացնու՞մ է հակաեկեղեցական արշավը իշխանությունը: Երևանի փողոցներում այս հարցի պատասխանը դեռ չեն գտել, բայց շատ զայրացած են մարդիկ հատկապես Գարեգին Երկրորդի դեմ իշխանավորների հալածանքներից:Ավելին10:0019.02.26 -
Մամուլի տեսությունՈ՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին. «Հրապարակ»Օրեր առաջ դադարեցվեցին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ։ Սա նշանակում է, որ բարձր դատարանում դատավորի թափուր տեղ կա։ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթն այժմ ՀՀ նախագահինն է։Ավելին09:5619.02.26 -
Մամուլի տեսությունՀայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. «Ժողովուրդ»Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։Ավելին09:5219.02.26 -
ՔաղաքականՉափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կhարվածի Իրանին. բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս. Սուրեն ՍարգսյանԻնձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում՝ արդյոք Ամերիկան հարվածելու է միայն ռազմական և տնտեսական ենթակառուցվածքներին, թե՞ նպատակը Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ-ն բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու՝ ունենալով ավելի ցածր ներքին և արտաքին աջակցություն։Ավելին09:5019.02.26