Լրահոս
2026-02-19
-
ՔաղաքականԵրկրի նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ» միավոր չէ․ Հակոբ ԲադալյանՀայաստանի նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով հատկացված է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ, բայց Հայաստանի նախագահը փաստորեն չունի համապատասխան արարողակարգային ծառայության աջակցություն, որը պաշտոնական ճաշի կամ ընթրիքի ժամանակ նրան կհուշի արարողակարգը, նախատեսված ելույթների հերթականությունը, որպեսզի չստեղծվեն այնպիսի հիմար վիճակներ, ինչպես Հունաստանում: Տեսանյութը հավանաբար դիտել եք արդեն բոլորդ: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։Ավելին13:0019.02.26 -
ՄիջազգայինԻրան-ԱՄՆ բանակցությունը կշարունակվի՞, թե՞ բախումն անխուսափելի էԱյն փաստը, որ երկու երկրների շփումը դիվանագիտական սեղանից դուրս չի եկել ռազմական դաշտ, կարելի է դրական համարել` հատկապես հաշվի առնելով ներկայացուցիչների գնահատականները։ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ նախորդ հանդիպման համեմատ այս հանդիպումը ավելի կառուցողական կարելի է համարել։ Կողմերը պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ, արդեն քննարկելու և փոխանակելու որոշակի գաղափարներ, որոնք նախապես պետք է մշակեն։ Ժնևում տեղի ուենցած վերջին բանակցություններից հետո ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարրարել էր. «Հիմա ավելի ակնհայտ է, որ ուղղություններով և ուղեցույցերով պետք է աշխատել»։ Սակայն հարկ է նշել, որ թեպետ բանակցային զարգացումների դրական դինամիկային, երկու կողմերն էլ վստահության առումով որոշակի անհանգստություն ունեն միմյանց նկատմամբ։ Թեհրանը հայտարարել էր, որ իրենք պետք է վստահ լինեն, որ Վաշինգտոնը կպահի օրակարգը։ Միաժամանակ Վաշինգտոնից հայտնում են, որ ԱՄՆ նախագահը սահմանել է որոշակի կարմիր գծեր, որոնք Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել։ Ամերիկյան կողմը նշում է, որ միջուկային զենքի ձեռքբերումը ամենակարևոր հարցերից է համարում, ի հեճուկս Իրանի բազմիցս արած հայտարարությունների, որ Իրանը միջուկային զենքի ո՛չ ձեռքբերմանը, ո՛չ էլ ստեղծմանը չի ձգտում։ Բացի այդ, ԱՄՆ դեռ շարունակում է պնդել, որ Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։ Բանակցություններին դրական է արձագանքել ՄԱԿ-ը: Մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ համաձայնությունը պետք է լինի նաև Իրանի բալիստիկ հրթիռների վերաբերյալ, սակայն Իրանը շարունակաբար նշել է, որ բանակցային օրակարգում միայն միջուկային ծրագիրն է։ Անկախ կողմերի արած հայտարարություններից, դեռ վերջնական համաձայնության չեն եկել բանակցողները, նրանք դեռ կշարունակեն քննարկել, սակայն դժվար է գուշակել, թե ինչ կլինի բանակցությունների ձախողման դեպքում։ Դժվար է ասել` կողմերը կգնա՞ն ռազմական լուրջ գործողությունների, թե՞ ամեն դեպքում լարվածությունը կշարունակվի հռետորաբանության դաշտում։ Կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը կպահպանվի, մինչև կողմերը միմյանց նկատմամբ ունեցած պահանջների շրջանակներում զիջումների չգնան։ Ինչ վերաբերում է Հայաստանին՝ հարկ է նշել, որ ամերիկյան ռազմական առկայությունը Սյունիքում Իրանի կողմից կընկալվի որպես Իրանի հյուսիս-արևմուտքից սպառնալիքի աղբյուր: Ավելորդ է նշել, որ լայնամասշտաբ գործողությունների դեպքում Հայաստանի տարածքը կդառնա լոկ իրադարձությունների թատերաբեմ։Ավելին12:5519.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի ռազմաօդային շարժը Մերձավոր Արևելքում աճել էԱտլանտյան օվկիանոսի վրայով շարունակվում են վառելիք լցնող և կործանիչ ինքնաթիռների ինտենսիվ թռիչքները, ինչը վկայում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության մեծացման մասին։Ավելին12:5019.02.26 -
ՀասարակականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կան ձերբակալվածներՓետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրևանդ փողոց 102 հասցեում գտնվող «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:Ավելին12:4019.02.26 -
ՔաղաքականՇաբաթ օրը, ժամը 12։00-ին կհանդիպենք Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում․ Իշխան ՍաղաթելյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին12:3519.02.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Արյան վրեժ չէ, աղջկա հա՞րց է. Աջափնյակում սարսափելի ողբերգության նոր վարկածՀայլուր 12։30 Արյան վրեժ չէ, աղջկա հա՞րց է. Աջափնյակում սարսափելի ողբերգության նոր վարկածԱվելին12:3019.02.26 -
ՀասարակականԵս իրավունք չունեմ որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու Եկեղեցու ղեկավար. Անահիտ ՄանասյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։Ավելին12:2519.02.26 -
ՀասարակականՆման միջադեպերը չեն կարող նորմալ լինել, շատ դեպքում դա կրթության ու մշակույթի խնդիր է. Անահիտ Մանասյանը՝ Աջափնյակի կրակոցների մասինՓետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։Ավելին12:1919.02.26 -
ՀասարակականՊացիենտների վիճակը ծանր է, վիրահատություններ են արվել. Անահիտ ԱվանեսյանՆշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։Ավելին12:1419.02.26 -
Արտաքին քաղաքականությունՎրաստանը դրական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումըՎրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին İmedi լրատվականին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը դրական իրադարձություն է տարածաշրջանի համար և միայն կմեծացնի դրա կապող նշանակությունը: Ըստ նախարարի՝ Թբիլիսին այդ երթուղիները չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող ճանապարհներին, քանի որ նոր ուղղությունների հայտնվելը չի կարող նվազեցնել Վրաստանի յուրահատուկ դերն ու գործառույթը:Ավելին12:0419.02.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 19.02.2026Մամուլի տեսություն 19.02.2026Ավելին12:0319.02.26 -
Միջազգային«Իրանի վրա հարձակումը կհանգեցնի ծանր հետևանքների»․ ՌուսաստանAl-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Իրանին հասցվելիք հնարավոր ռազմական հարվածը կարող է ունենալ անցանկալի և լուրջ հետևանքներ։Ավելին11:5919.02.26 -
Հասարակական«Մեղավորներին ապաշխարության կանչելու» կարգ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցումԹող այս շրջանը յուրաքանչյուր քրիստոնեայի համար դառնա ապաշխարության, հույսի և հոգու նորոգության ճանապարհ, քայլենք Քրիստոսի հետ, որպեսզի կարողանանք դիմավորել Նրան:Ավելին11:5319.02.26 -
ՀասարակականԿարծեցի պատերազմ է սկսվել. քաղաքացին՝ Աջափնյակի կրակոցների մասինՓետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։Ավելին11:4519.02.26 -
ՀասարակականՇատ էին, մի 40 հոգի կլինեին, վիրավորի ձայնն էր սրտաճմլիկ. քաղաքացիՔաղաքացին՝ երեկ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների մասին։Ավելին11:3919.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին փետրվարի 21-22-ին. CNN և CBSԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել Իրանին արդեն առաջիկա հանգստյան օրերին (փետրվարի 21-22-ին). հղում անելով սեփական աղբյուրներին՝ հայտնում են CNN և CBS News հեռուստաալիքները։ Ըստ աղբյուրների տվյալների՝ Սպիտակ տանը տեղի է ունեցել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցություն՝ նվիրված Իրանում տիրող իրավիճակին։Ավելին11:3519.02.26 -
ՀասարակականԱջափնյակի միջադեպի ժամանակ վիրավորվածներից 1-ը հենց վիրասրահում մահացել է. մյուս 6-ը ևս վիրահատվել են․ News.am«Նրանցից մեկը հենց վիրասրահում մահացել է, բայց մնացած վեցի վիճակը այս պահի դրությամբ, արդեն մեկ օր հետո կայուն է։ Բոլոր վեցն էլ վիրահատվել են։ Այսօր իրենց հեմոդինամիկ ցուցանիշները լրիվ կայուն են, նույնիսկ ենթակա են վերակենդանացման բաժանմունիքից այլ բաժանմունքներ տեղափոխման։ Դա ենթադրում է, որ իրենց վիճակը կայուն է, այս պահին կյանքին սպառնացող չէ և ռեանիմացիոն միջոցառումներ չի ենթադրում։Ավելին11:2919.02.26 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Ալիևը կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստինՆա հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Ավելին11:2619.02.26 -
ՔաղաքականԱթենքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարանՑուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։Ավելին11:1919.02.26 -
ՔաղաքականՄեծամորի ատոմակայանի ռեզերվային ճգնաժամային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվիԿառավարության որոշման մեջ նշվում է, որ ռեզերվային ճգնաժամային կենտրոնը սկզբում նախատեսված էր տեղակայել Երևանի Մալաթիա–Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` փոխվեց վայրը և նպատակահարմար եղավ այն կառուցել նկուղային հարկում։ Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։ Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար 2024 թ. ապրիլի 13–ին պայմանագիր է կնքվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ։Ավելին11:0819.02.26