Լրահոս
2026-02-26
-
Մամուլի տեսությունԸնտրողից վախեցող քաղաքական գործիչը վաղ թե ուշ կբախվի հենց ընտրողի դատավճռին․ «Փաստ»Հայաստանի քաղաքական դաշտում իշխանության և նրանց սազանդարը դարձած առանձին ուժերի ու գործիչների շուրթերով երբեմն հնչում են հայտարարություններ, որոնք ավելի շատ բացահայտում են իրենց հեղինակներին, քան վնաս են հասցնում իրենց թիրախներին։ «Չգրանցել X կուսակցությանը (անձին) և չթույլատրել մասնակցել ընտրություններին» ձևակերպումը հենց այդպիսի խոսք է։ Դա արդեն ոչ թե քաղաքական գնահատական է, այլ քաղաքական արգելանքի առաջարկ։Ավելին09:3426.02.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի11։00-17։00 Ագաթանգեղոսի փողոց 29, 29/1 շենքեր, Տիգրան Մեծի պողոտա 6-12 շենքեր, Ադամյան փողոց 8-24 առանձնատներ, Հանրապետության փողոց 20, 24 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 34-101 առանձնատներ, Հերացի փողոց 2, 2ա շենքեր, Բուզանդի փողոց 1 շենք, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Թումանյան փողոց 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պողոտա 42, 42ա շենքեր, Կողբացի փողոց 83 շենք, Լալայանց փողոց 47ա շենք,Ավելին09:3026.02.26 -
Մամուլի տեսություն12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ»2024 թվականի հայտարարագրում Հակոբյանը նշել է, որ երկու անշարժ գույք ունի․ առաջինը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան, ձեռք բերված 2000 թվականին, որը 2024 թվականի օգոստոսի 1-ին վաճառվել է 41,000,000 դրամով։Ավելին09:2026.02.26 -
Մամուլի տեսությունՍտվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»Վրաստան–Հայաստան սահմանին ստեղծված իրավիճակը, որը փետրվարի 12-ից ի վեր լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել հայկական բիզնեսին, աստիճանաբար դուրս է գալիս սովորական մաքսային կամ լոգիստիկ բարդության շրջանակներից։ Հարյուրից ավելի բեռնատարներ՝ փայտանյութով, հեղուկ գազով և ածուխով բեռնված, շարունակում են մնալ փաստացի արգելափակված վիճակում՝ վտանգի տակ դնելով ներքին շուկայի գների կայունությունը և մատակարարումները։Ավելին09:1526.02.26 -
ԻրավականՏիկտոկերի դեմ հաղորդումը Արամ Սարգսյանն է տվելԵրեկ հայտնի դարձավ, որ տիկտոկում հայտնի Հայկ Եղյանի դեմ քրգործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար: Վարույթը նախաձեռնվել է խուլիգանության հանցակազմով: «News.5tv.am»-ին հայտնի դարձավ, որ իրավապահներին Հայկ Եղյանի դեմ հաղորդում է տվել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Վերջինս իրավապահներին ասել, որ գուցե մի օր էլ ինքը լինի ՀՀ վարչապետ ու իրեն հաճելի չէ, որ վարչապետին վիրավորում են:Ավելին09:0926.02.26 -
ՔաղաքականՓաշինյանը Խուդաթյանի գրառման միջոցով փորձում է իրավիճակ փրկել․ նա հասկանում է, որ սրանք իր իշխանության վերջին ամիսներն են․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)Փաշինյանը Խուդաթյանի գրառման միջոցով փորձում է իրավիճակ փրկել, նա այսօր երկու իրավիճակային ու դեմագոգիկ քայլ է արել։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Ավելին00:1326.02.26
2026-02-25
-
ՀասարակականՆորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմՆախ սահմանենք պահք կամ պահեցողություն հասկացությունը։ Եկեղեցական կամ կրոնական կանոնակարգում երկու եզրեր կան, որոնք որոնք որոշ տարբերություններով նույն, նույն նպատակն են հետապնդում՝ ծոմապահություն և պահեցողություն։ Ծոմը պահքի հնագույն ձևն է. այսինքն օրն ի բուն կամ մեկից ավելի օրեր ոչինչ չուտել։ Երկուսի հիմքում էլ կա պահել ընկալումը, այսինքն, ինքնազսպում, հրաժարում որոշ տեսակի կերակուրներից՝ յուղեղեն, մսեղեն, կաթնեղեն, ձու: Մեր եկեղեցական ընկալմամբ, պահքը՝ մսից ու կենդանական արտադրություններից զրկուելով, միմիայն բույսերի ը բուսական բերքի սնունդով գոհանալն է։Պահքը Աստծո կողմից սահմնավեց մարդու արարման հետ միասին. այս մասին գեղեցկորեն ասվում է Մեծ Պահքի երկրորդ կիրակիի շարականում. «Պահքի օրենքը առաջին անգամ դրախտում ավանդվեց» ։Ավելին23:5525.02.26 -
ՀասարակականՄահացել է հայտնի պարուսույց Պետրոս ԱֆարյանըՑավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։ Այս մասին հայտնում է Շանթ հեռուստաընկերության էջը։Ավելին23:3825.02.26 -
ՄշակույթՀայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով Լիբանանում էՀայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կլինի Լիբանանում, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։Ավելին23:3025.02.26 -
ՀասարակականՓաշինյանը տարածել է կեղծ տեղեկություններ. Դատախազությունը հերքում է՝ Հայ Առաքելական եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկանԻրավապահ մարմինները փաստում են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ չկան, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն է տարածել։Ավելին23:1925.02.26 -
ՀասարակականԵրևանում մի շիշ ջուրը 7 ժամ անհասանելի է լինելու մարդկանց համար. Նարեկ Կարապետյան«Սա մեր պետական սխալ քաղաքականության կիզակետն է», - հայտարարված ջրանջատումներին անդրադառնալով՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Ընդգծել՝ ստացվում է՝ 21-րդ դարում Երևանում մի շիշ ջուրը 7 ժամ անահասանելի է լինելու մարդկանց համար:Ավելին23:1025.02.26 -
ՀասարակականՑայվել չի լինի գիշերները. աղմկոտ որոշումը «Վեոլիա ջուրը» բացատրում է սպառողների աճով«Վեոլիա ջուրն» արձագանքել է ամռան գիշերները ջուրն անջատելու որոշման շուրջ մտահոգություններին՝ ըստ էության վերահաստատելով, որ մայիսի մեկից ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ է լինելու: Ընկերության տարածած պատասխանից հասկանում ենք, որ գիշերը ջուրն անջատելու են, որ կարողանան ցերեկային ժամերին ջրով ապահովել: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի բոլոր 12 շրջաններին ու մարզային որոշ համայնքների: «Ջրամատակարարման գրաֆիկը փոխվում է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին»,- ընկերության տարածած հայտարարության այս նախադասությունը ապացուցում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի կասկածները, որ հազարավոր շինթույլտվություններն են ջրի ճգնաժամի պատճառը:Ավելին23:0025.02.26 -
ՀասարակականՔաղաքացուն ձերբակալել են «Տիկտոկում» Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար․ փաստաբանՔաղաքացի Հայկ Եղյանին ձերբակալել են «Տիկտոկում» Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար։ Այս մասին հայտնել է քաղաքացու շահերի պաշտպան Ռոման Երիցյանը։Ավելին22:4925.02.26 -
ՄիջազգայինՄինչ այս պահն ԱՄՆ նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք. իրանագետ«Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին։ Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ սպրդող այն լուրերը, թե ամերիկյան բարձրաստիճան զինվորականները չափազանց ռիսկային են համարում Իրանի վրա հարձակումը։Ավելին22:3025.02.26 -
ՀասարակականՄայիսի 1-ից ստիպված ենք հաշվի նստել այս իրականության հետ. Դավիթ Ղազինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է. «Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ջրանջատումների գրաֆիկը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լռությունը: Սա արդեն բացահայտ երկակի ստանդարտների քաղաքականություն է, երբ հստակ և կանխատեսելի կանոնների փոխարեն գործում է ընտրովի մոտեցում։ Նման ընտրովի «սկզբունքայնությունը» լեգիտիմացնում է անհավասար վերաբերմունքը, խաթարում է կարգավորման ինստիտուտի հեղինակությունը։ Ինչպես բազմիցս նշել եմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս իրավիճակում ևս, անկախ չէ։Ավելին22:1525.02.26 -
ՔաղաքականԺողովրդի քթից են բերելու. թոշակը բարձրացնելու իշխանության հիմնավորումներն անհավատալի ենԻշխանությունը վստահեցնում է, թե ընտրության հետ կապ չունի թոշակները բարձրացնելու մասին իրենց խոստումը: Ամիսներ առաջ, երբ հայտարարում էին, որ 1000 դրամ բարձրացնելն անգամ մեծ ծախս է՝ չգիտեին, որ իրենց սպասածից 2 տոկոս ավել տնտեսական աճ են գրանցել: Ընդդիմությունը վստահ է, որ որպես ընտրակաշառք է Փաշինյանի թիմը որոշել թոշակները բարձրացնել, քանի որ հատուկ ծառայությունները պարբերաբար տեղեկացնում են Փաշինյանին, որ ինքը վարկանիշի խնդիր ունի և չի կարողանալու վերընտրվել:Ավելին21:5925.02.26 -
ՏնտեսականՈրոշվել է կասեցնել ջրամատակարարման ժամանակացույցը. ԽուդաթյանՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը քիչ առաջ գրառում է արել սոցցանցի իր էջում՝ նշելով, թե ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի.Ավելին21:5525.02.26 -
ՀասարակականԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաԱյսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 47/1 հասցեի դիմաց բախվել են «Nissan Teana» մակնիշի, «Opel Astra» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։Ավելին21:4025.02.26 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ Մասիսի և Արտաշատի հրշեջները մի քանի ժամ է պայքարում են կրակի դեմԱյսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվում։Ավելին21:2725.02.26 -
ՀասարակականԵս վափշե չեմ ընտրի իրան. Փաշինյանի նախընտրական խայծը կուլ տալ չեն պատրաստվում թոշակառուներըԶայրանում, հեգնում, ժպտում ու ծիծաղում են երևանցիներ մեծ մասն ընտրություններից երկու ամիս առաջ թոշակները բարձրացնելու մասին իշխող ուժի որոշման մասին լսելիս: Հիշում են Փաշինյանի՝ դեռ երեք ամիս առաջ արած հայտարարությունը, որ եթե թոշակը 10400 դրամով բարձրացնեն, ինչի վրա է թոշակառուն ծախսելու այդ գումարը: Այսօր առավոտյան արդեն Փաշինյանը շտապել է հայտնել, որ ապրիլի 1-ից կենսթոշակները բարձրանալու են:Ավելին21:1625.02.26