Լրահոս
2026-02-25
-
ԻրավականՀանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել էՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է: ԱՄՆ իրավապահների հետ համագործակցությունը շարունակվում է՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ:Ավելին17:1725.02.26 -
ՀասարակականԿարող էինք թոշակը բարձրացնել հուլիսին, բա ապրիլին, մայիսին, հունիսին թոշակը չավելանա՞. Գևորգ ՊապոյանԿարող էինք թոշակը բարձրացնել հուլիսին, բա ապրիլին, մայիսին, հունիսին թոշակը չավելանա՞. Գևորգ ՊապոյանԱվելին17:0425.02.26 -
ՀասարակականՍա հետևանքն է ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման. պատգամավոր«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։Ավելին16:4925.02.26 -
ՔաղաքականՈրտեղի՞ց է փող ճարելու Փաշինյանը. թոշակի բարձրացումը քարոզչական քայլ են համարում տնտեսագետներըՆախընտրական քարոզչական քայլ են համարում շատ տնտեսագետներ ու քաղաքական գործիչներ իշխանության՝ թոշակները բարձրացնելու որոշումը, որի նախագիծը չկա ոչ մի տեղ՝ ո՛չ իրավական ակտերի միասնական հարթակում, ո՛չ կառավարության գրավոր քվեարկության ընթացակարգեր բաժնում: Բյուջեի՝ արդեն հաստատված նախագծում կենսաթոշակների այս փոփոխությունը նախատեսված չէ: Ըստ որոշ տնտեսագետների՝ եթե անգամ բոլոր 600 000 թոշակառուների թոշակը բարձրանա 10000 դրամով, դա կկազմի 180 մլն դոլար, ինչը մեծ գումար չէ. կառավարությունը կարող է ռեզերվային միջոցներից հանել այդ փողը:Ավելին16:3025.02.26 -
ԻրավականՄարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։Ավելին16:1725.02.26 -
Իրավական«Վեոլիա Ջուրը»-ը դատի է տվել Ավետարանական եկեղեցուն«Վեոլիա Ջուրը» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու՝ պահանջելով կրոնական կազմակերպությունից հօգուտ «Վեոլիա Ջուրը»-ի բռնագանձել 103 հազար դրամ՝ որպես մատուցված ծառայության դիմաց չվճարված գումար, 13,455 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, և 6 հազար դրամ՝ պետական տուրքի գումար:Ավելին16:0325.02.26 -
ՀասարակականԽնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Նարեկ ՄանթաշյանՍիրելի՛ թոշակառու, մեր ավագ սերնդի մեծահարգ քաղաքացի, դիմում եմ քեզ ինչպես կդիմեի թոշակառու մորս, ում համար, ևս, այդ 10 հազար դրամը որոշակի ուրախության առիթ է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1–ից կենսաթոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։Ավելին15:5625.02.26 -
Տարածաշրջան«Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի ամբողջ թյուրքական աշխարհի միջև կապը. Ֆուատ ՕքթայՄենք շատ ուրախ ենք, որ վերջին պայմանավորվածություններից հետո «Զանգեզուրի միջանցք» նախագիծը վերագործարկվել է։Ավելին15:4925.02.26 -
ՀասարակականՇրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԱրևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:Ավելին15:3825.02.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ամռան գիշերները՝ առանց ջրի. աղմկոտ որոշումը պարզաբանում է «Վեոլիա ջուրը»Հայլուր 15։30 Ամռան գիշերները՝ առանց ջրի. աղմկոտ որոշումը պարզաբանում է «Վեոլիա ջուրը»Ավելին15:3025.02.26 -
ՔաղաքականԱռաջարկում եմ վեց ամիսը մեկ ընտրություններ անցկացնել. Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․Ավելին15:1325.02.26 -
ՄիջազգայինԻրանին հարվածելու համար Թրամփը հող է նախապատրաստում. Վաշինգտոն-Թեհրան լարվածությունն աճում էՀո՞ղ է նախապատրաստում Թրամփը Իրանի վրա հարձակման համար: Միացյալ Նահանգների նախագահի վերջին մեղադրական հայտարարություններին են այդպիսի մեկնաբանություն տջալիս վերլուծաբանները: Նա Իրանի ղեկավարությանը որպես ահաբեկիչներ, մարդասպաններ է ներկայացրել՝ փորձելով ստանալան միջազգային հանրության աջակցությունը հարվածների համար:Ավելին14:5825.02.26 -
Տնտեսական3.8% գնաճ, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով, արտահանումը՝ 13.5%-ով2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին հայտնում են կառավարությունից։Ավելին14:3925.02.26 -
ԻրավականԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել, բայց բանտ չի գնաԴատական ակտերի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Արշակի Մկրտչյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Դատարանի վճռի մեջ կարդում ենք՝ « 1. Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ 1 (մեկ) տարի ժամկետով։Ավելին14:2625.02.26 -
ՔաղաքականՀՀ-ի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմ–խաղաղություն կեղծ երկընտրանք։ Սա ոչ միայն իրականության խեղաթյուրում է, այլև գիտակցված քաղաքական մանիպուլյացիա՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտում փակել բովանդակային քննարկումը և հասարակությանը զրկել ընտրության իրական հնարավորությունից։Ավելին14:1525.02.26 -
ՀասարակականՊաշտոնանկ արված ոստիկանապետի երեք տեղակալները նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական և օգնականՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով, կադրային փոփոխություններ են կատարվել ՆԳՆ ոստիկանության համակարգում։Ավելին14:0025.02.26 -
ՀասարակականՀայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. «Ազատություն»Հայաստանի Քննչական կոմիտեն 2021-ի մարտի 25-ին կարճել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված՝ ներդրումների արդյունավետության ու հափշտակումների քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին գրում է Ազատությունը:Ավելին13:5225.02.26 -
ՀասարակականԱռանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաստանում մարդկանց տանում, խառը գրանցում են. լրագրողԼրագրող Հռիփսիմե Առաքելյանն ահազանգում է՝ պատահաբար հայտնաբերել են, որ եղբոր տան վրա 12 անծանոթ մարդ է գրանցված։Ավելին13:3725.02.26 -
ՀասարակականՓողոցը հեգնում է Փաշինյանին. վիրավորելուց հետո հիմա էլ սիրաշահո՞ւմ է թոշակառուներինՆիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ապրիլի 1-ից կենսթոշակները բարձրանալու են: Ինչպես ինքն է նշել՝ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմամատաբար ավելի բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ: Փաշինյանի խոսքով՝ թոշակները հենց հիմա բարձրացնելու հիմնավորումն այն է, որ 2025 թվականին տնտեսական աճը կանխատեսվածից ավելի բարձր է եղել: Ըստ Փաշինյանի՝ իրենք այսպես նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին են համապատասխանեցնում, միջին թոշակը՝ սպառողական զամբյուղին: 2026 թվականի պարենային նվազագույն զամբյուղի արժեքը 35875 դրամ է, սպառողական զամբյուղի արժեքը, 2025-ի հոկտեմբերի տվյալով, 82 000 դրամ: Այս փոփոխության համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հարկատուներին:Ավելին13:2125.02.26 -
ՀասարակականԺողովրդական լեզվով ասած՝ «թոշակառուներին կաշառում են», զուգադիպությունները պատահական չենԸնտրություններից 3 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը որոշել է թոշակները բարձրացնել մինչև 10 հազար դրամով այն պարագայում, երբ մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր. «թոշակառուն ի՞նչ է անելու այդ 10 հազար դրամը»:Ավելին13:1525.02.26