Լրահոս
2026-02-27
-
ՀասարակականՓրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն, արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է 24/7 ռեժիմով ծառայությունը՝ օպերատիվ արձագանքելով քաղաքացիների ցանկացած ահազանգի։Ավելին21:1427.02.26 -
ՄիջազգայինԻրանն ու ԱՄՆ-ը լուրջ են խոսել և զգալի առաջընթաց գրանցել. Թեհրանն ու Վաշինգտոնը՝ մի սենյակումԻրան-Միացյալան Նահանգներ «ինտենսիվ ու դրական» գնահատված բանակցությունից հետո կողմերը 4-րդ ռաունդին են պատրաստվում: Գրեթե 6 ժամ տևած բանակցություններին, ըստ կողմերի, քննարկվել են թե՛ միջուկային ծրագրի առանցքային հարցերը, թե՛ պատժամիջոցների։ Մինչ Վաշինգտոնից ու Թեհրանից հնչում են զգուշավոր դրական ազդակներ, փորձագետները հիշեցնում են՝ այս գործընթացի ձախողումը կարող է տարածաշրջանը կանգնեցնել նոր էսկալացիայի առաջ:Ավելին21:0027.02.26 -
ՀասարակականԿատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կnտորածի զnհերի հոգիների խաղաղության համարՓետրվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։Ավելին20:4127.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թեժանում է պատերազմը. ծայրահեղ լարված է իրավիճակը Աֆղանստան-Պակիստան սահմանինՀայլուր 20։30 Թեժանում է պատերազմը. ծայրահեղ լարված է իրավիճակը Աֆղանստան-Պակիստան սահմանինԱվելին20:3027.02.26 -
ՔաղաքականՓաշինյանի երկակի խաղը Ռուսաստանի ու Արևմուտքի հետ. մեսիջներ՝ ՎարշավայիցԼեհաստանում Հայաստանի վարչապետի հայտարարությունները շատ վերլուծաբանների կարծիքով «անսպասելի էին»։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուս սահմանապահներին, ընդգծելով, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան վտանգ չի դիտարկվում: Այս հայտարարությունները տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել: Կարո՞ղ է արդյոք Երևանը հաղորդակցության խողովակ դառնալ Մոսկվայի և Վարշավայի միջև: Վերլուծաբանները նաև կարծում են, որ Փաշինյանի հայտարարությունները նախընտրական չոր հաշվարկով են արվել:Ավելին20:2627.02.26 -
ՀասարակականԱրագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում այսօր ձնածածկույթի բարձրությունը հասել է 240 սմ-ի․ Լևոն ԱզիզյանՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում (3229մ) այսօր ձնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի:Ավելին20:1527.02.26 -
ՀասարակականԱնձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրովԱյսօր՝ փետրվարի 27-ին, հերթական անգամ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։Ավելին20:0027.02.26 -
ՀասարակականԿրակել է ծառայակցի վրա՝ չդիմանալո՞վ կտտանքներին. երկու ամսում՝ չորս զինծառայող է մահացել Հայաստանում19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանին սպանելու կասկածանքով ձերբակալված զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Ըստ մեր տեղեկությունների՝ ձերբակալվածը Նարեկ Հակոբյանի ծառայակիցն է: Զինվորի սպանության հանգամանքների մասին ոչինչ չեն հայտնել պաշտոնական աղբյուրները: «Հայլուրի» տեղեկություններով՝ Նարեկը մահացու հրազենային վնասվածք է ստացել, երբ հայհոյանքի պատճառով վիճաբանություն է սկսվել զինվորների միջև:Ավելին19:4927.02.26 -
ՀասարակականԶովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը․ վիրավոր կաԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա Պարույր Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, էլեկտրասյունն էլ հայտնվել է ավտոմեքենայի վրա։Ավելին19:2727.02.26 -
ՀասարակականՋարդուխուրդ եղած մեքենաներ, մահից պրծած օտարերկրացի. Երևանին փոսից հանող չկա՞Այս օրերին լրանում է հոբելյանական երկրորդ ամիսը, ինչ երևանցիները զիգզագաձև երթևեկության են անցել մայրաքաղաքի հսկա ու արդեն մականուններ ստացած փոսերից խուսափելու համար: Քաղաքում չգիտեն՝ երբ վերջանական լուծում կստանա հարցը, լսել են, որ քաղաքապետարանը փոսալցումներ անում է, միայն թե շատ փողոցներում դրա մասին միայն լսել են:Ավելին19:1327.02.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 377 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:5827.02.26 -
ՄիջազգայինՊուտինի հետ հանդիպման հույս դեռ ունի Զելենսկին. լարվածությունը չի թուլանում ռազմաճակատումՌուս-ուկրաինական պատերազմի դաշտում լարվածությունը չի նվազում. հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները շարունակվում են թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական քաղաքներում։ Օդեսայից մինչև Սումի, Բելգորոդից մինչև ռազմաճակատ, փոխադարձ գրոհները նոր ավերածությունների պատճառ են դարձել: Այս ֆոնին փոխադարձ մեղադրանքներն ու կոշտ հայտարարությունները չեն դադարում դիվանագիտական ճակատում: Առայժմ տեսանելի է միայն մեկ պայմանավորվածություն՝ գերիների և զոհվածների մարմիններ են փոխանակել կողմերը:Ավելին18:4627.02.26 -
ՀասարակականՀՀ կառավարության պարտավորությունն է՝ ապահովել բոլոր պատանդների ազատ արձակումը. Դավիթ ՎարդանյանՌուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղում իր դերակատարման համար։ France 24-ի հետ զրույցում նրա որդին՝ Դավիթը, նշել է, որ իր հայրը պահպանում է հույսը՝ չնայած բանտարկությանը։Ավելին18:3927.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Զինծառայողի սպանության աղմկահարույց վարկած. ինչո՞ւ է զինվորը կրակել զինվորի վրաՀայլուր 18։30 Զինծառայողի սպանության աղմկահարույց վարկած. ինչո՞ւ է զինվորը կրակել զինվորի վրաԱվելին18:3027.02.26 -
Հասարակական1988 թվականի փետրվարի 27. Արցախյան խաղաղ շարժմանն ի պատասխան՝ ցեղասպանություն. Արթուր Խաչատրյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «1988 թվականի փետրվարի 27-ին Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքում,Ավելին18:1527.02.26 -
ԻրավականԱյդ քննիչը հիմա նստած է՝ որպես դատախազ. սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործըՍահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործով նիստն է շարունակվել այսօր: Դատարանը մերժել է դատախազ Հայկ Հովհաննիսյանին բացարկ հայտնելու՝ փաստաբանների միջնորդությունը: Փաստաբանները այդ պահանջը ներկայացրել էին, քանի որ Հովհաննիսյանը այս գործով քննիչ է եղել 2018-ին: Դա, ըստ փաստաբանների, կասկածի հիմք է տալիս, որ դատախազը կանխակալ մոտեցում կարող է ունենալ:Ավելին17:5927.02.26 -
ՀասարակականԳյուղացին սեզոնի պիկի ժամանակ ծիրանը վաճառում է ինքնարժեքով, մթերման կայանները կապահովեն ապրանքի որակյալ մթերում ու սեզոնի երկարացում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Գյուղացին՝ սեզոնի պիկի ժամանակ, ծիրանը սկսում է վաճառել այն գնով, ինչ ինքնարժեքն է, մթերման կայանը ապահովելու է մեր հայրենակիցների համար ապրանքների որակյալ մթերում և սեզոնի երկարացում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:Ավելին17:4427.02.26 -
ՀասարակականԿեղտաջրերից խեղդվում են Նորագյուղում. ո՞ւմ գործն է վնասված կոյուղին փոխելըՆորագյուղում լուրջ խնդրի առաջ են բնակիչները՝ վնասված դիտահորի պատճառով: Նորագյուղի նեղլիկ փողոցներով գետերի նման կեղտաջրեր են հոսում: Արդեն մեկ շաբաթ շարունակվող այս խնդրի պատասխանատուները հայտարարում են, որ ահազանգ ստացել են, չեն ասում միայն, թե երբ կլուծվի հարցը:Ավելին17:3727.02.26 -
ՔաղաքականԵթե անձնական կյանքի թեման անթույլատրելի է, ապա ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չենք տեսնում այլ դեպքերում. Սուքոյանը՝ ՊապոյանինԱյսօր լրագրողները նրան հարց ուղղեցին Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր բաժանման մասին։ Նա կտրուկ արձագանքեց՝ «Եթե անձնական հարցեր պետք է քննարկեք որևէ անձի վերաբերյալ, ես գնամ»։Ավելին17:2927.02.26 -
ՀասարակականՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղումՓետրվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:Ավելին17:1227.02.26