Լրահոս

2026-04-01
2026-03-31
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտքն ու տարանցումը ԱՄԷ տարածքով․ ԶԼՄ-ներ
    «Դուբայում տեղակայված Emirates ավիաընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ և տարանցիկ չվերթներ իրականացնել երկրի տարածքով»,- գրում է պարբերականը։
    23:57
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Պետք է բունկերից դուրս գայիք, որ նկատեիք մեզ». Միհրան Մախսուդյանը՝ Աննա Հակոբյանին
    «Քեզ գնահատական տալու համար բավական է լսել Սասուն Բադասյանին՝ այն մարդուն, ով Գորիսում «Էռատո» ջոկատն էր պարապում, ում մեծ ոգևորությամբ նշանակեցիր կորպուսի հրամանատար, իսկ հետո նույն արագությամբ ազատվեցիք նրանից։ Սա արդեն հստակ ցույց է տալիս, թե ինչ արժեք ունեն ձեր որոշումներն ու «գնահատականները»։
    23:51
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք
    ««Ջորջ Բուշ» ավիակրային հարվածային խումբը հեռացել է Նորֆոլկից՝ 2026 թվականի մարտի 31-ին նախատեսված տեղակայման համար»,- նշված է հայտարարության մեջ։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, «Ջորջ Բուշը» կուղևորվի Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ ուղղված «Էպիկական կատաղություն» (Epic Fury) ռազմական գործողությանը աջակցելու համար։ Ուժերի այս տեղափոխումն իրականացվում է «Ջերալդ Ֆորդ» ավիակրի հետ կապված միջադեպի ֆոնին, որի տախտակամածին ավելի վաղ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Ներկայումս «Ֆորդը» գտնվում է խորվաթական Սպլիտ նավահանգստում՝ վերանորոգման աշխատանքներ անցնելու համար։ Ավիակրային խմբի կազմում, որը կմեկնի մարտական հերթապահության, ներառված են «Ջորջ Բուշ» առաջատար ավիակիրը և «Արլի Բյորկ» դասի երեք էսմինեցներ՝ Նորֆոլկում տեղակայված «Ռոսը», ինչպես նաև «Դոնալդ Կուկը» և «Մեյսոնը», ընդ որում՝ վերջինս իրականացնում է միավորման հակաօդային և հակահրթիռային պաշտպանության առաջատարի գործառույթները. նշվում է ԱՄՆ ՌԾՈւ հայտարարության մեջ։
    23:34
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն այլևս Իսրայելի գոյության համար սպառնալիք չէ․ Նեթանյահու
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա կողմից աջակցություն ստացող ուժերն այլևս Իսրայելի գոյության համար սպառնալիք չեն ներկայացնում, սակայն ընդունել է հրեական պետության վրա հարձակվելու նրանց կարողությունը։ Նեթանյահուի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ իրականացված երկու գործողությունների ընթացքում իսրայելցի զինվորականները վերացրել են իրենց գոյությանը սպառնացող «երկու էկզիստենցիալ վտանգ»՝ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու հնարավորությունը և հազարավոր բալիստիկ հրթիռների հետ կապված սպառնալիքը։ «Մենք կոտրեցինք մեզ շրջապատող... բանակների հզորությունը։ Ճիշտ է, նրանք դեռևս ունեն մեզ սպառնալու մնացորդային կարողություն, սակայն այլևս չեն կարող սպառնալ մեր գոյությանը՝ արձակելով տասնյակ հազարավոր բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված են իսրայելական քաղաքները ոչնչացնելու համար»,- հայտարարել է վարչապետը՝ դիմելով ազգին։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովստի»-ն, Նեթանյահուն նաև հավելել է, որ իսրայելական ՀՕՊ համակարգը Մերձավոր Արևելքում ռազմական բախումների ժամանակ իրեն դրսևորել է որպես «լավագույնն աշխարհում»։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ իսրայելական տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։
    23:20
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյա՛ն, այնքան հուսահատ ու թույլ է վիճակդ, որ արդեն նախկին կնո՞ջդ ես բերել ասպարեզ․ Ալիկ Ալեքսանյան
    Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել՝ խորհուրդ տալով չթիրախավորել հերոսներին։
    23:09
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել
    2026թ. մարտի 13-ին երեխայի մոտ առաջացած թոքաբորբի ժամանակ ախտորոշվել է դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Սրտամկանը թուլացել է, և սիրտն այլևս չի կարողանում օրգանիզմը բավարար քանակությամբ արյունով ապահովել։
    22:57
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի հստակ ուղերձը․ հակամարտությունը շարունակվում է․ քաղաքագետ
    Հայտարարության կառուցվածքը ևս խոսուն է․ 1918 թվականի իրադարձությունները կապվում են 20-րդ դարի վերջի զարգացումների հետ՝ ստեղծելով մեկ միասնական մեղադրական շղթա՝ մինչև Խոջալու և հետագա հակամարտություններ։ Այս մոտեցումը նպատակ ունի միջազգային հանրության աչքում ձևավորել այն ընկալումը, թե հայերը երկարաժամկետ և համակարգված բռնությունների հեղինակ են։ Սա նարատիվային ռազմավարություն է, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն արդարացնել սեփական գործողությունները, այլև կանխարգելել Հայաստանի դիվանագիտական հակազդեցությունը։
    22:50
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Որդուս առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ». Դավիթ Մինասյանի մոր բաց նամակը դատարանին
    Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։
    22:41
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Սենոր Հասրաթյան
    …Խաղաղությունը, դա գեղեցկություն է, որին ձգտում են բոլորը, բայց, ավա՜ղ, ոչ բոլորն են պատրաստ հանուն այդ գեղեցկության զոհաբերել իրենց սեփականը, մանավանդ, եթե կարելի է, նույն այդ գեղեցիկը պաշտպանելու անվան տակ, շահել ավելին, քան արդեն ունես…
    22:32
    31.03.26
    Ավելին