Լրահոս
Միջազգային
23:57
31.03.26
196

Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտքն ու տարանցումը ԱՄԷ տարածքով․ ԶԼՄ-ներ

Img default alt hy

Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիների մուտքը և տարանցումը ԱՄԷ տարածքով արգելված է. հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

«Դուբայում տեղակայված Emirates ավիաընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ և տարանցիկ չվերթներ իրականացնել երկրի տարածքով»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ այս որոշման պատճառը չի նշվել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ իսրայելական տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։