Լրահոս
Միջազգային
23:20
31.03.26
684

Իրանն այլևս Իսրայելի գոյության համար սպառնալիք չէ․ Նեթանյահու

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա կողմից աջակցություն ստացող ուժերն այլևս Իսրայելի գոյության համար սպառնալիք չեն ներկայացնում, սակայն ընդունել է հրեական պետության վրա հարձակվելու նրանց կարողությունը։

Նեթանյահուի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ իրականացված երկու գործողությունների ընթացքում իսրայելցի զինվորականները վերացրել են իրենց գոյությանը սպառնացող «երկու էկզիստենցիալ վտանգ»՝ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու հնարավորությունը և հազարավոր բալիստիկ հրթիռների հետ կապված սպառնալիքը։

«Մենք կոտրեցինք մեզ շրջապատող... բանակների հզորությունը։ Ճիշտ է, նրանք դեռևս ունեն մեզ սպառնալու մնացորդային կարողություն, սակայն այլևս չեն կարող սպառնալ մեր գոյությանը՝ արձակելով տասնյակ հազարավոր բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված են իսրայելական քաղաքները ոչնչացնելու համար»,- հայտարարել է վարչապետը՝ դիմելով ազգին։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովստի»-ն, Նեթանյահուն նաև հավելել է, որ իսրայելական ՀՕՊ համակարգը Մերձավոր Արևելքում ռազմական բախումների ժամանակ իրեն դրսևորել է որպես «լավագույնն աշխարհում»։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ իսրայելական տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։