Լրահոս
2026-04-06
-
ԱշխարհՊատմական թռիչք՝ դեպի Լուսին. առաջին լուսանկարներն են հրապարակել տիեզերագնացները5 օր առաջ Լուսին թռած ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը առաջիկա ժամերին տեղ կհասնի: 1972 թվականից հետո առաջին անգամ դեպի Լուսին այս պատմական թիչքը կդառնա մարդու երբևէ կատարած ամենահեռավոր ճանապարհորդությունը՝ Երկրից մոտ 406. 000 կիլոմետր հեռու: Ամերիկացի ու կանադացի տիեզերագնացների պատմական վերադարձին Լուսին, հետևել է Լիլիթ Գասպարյանը:Ավելին22:5406.04.26 -
ՀասարակականՖրանսիայի հայոց թեմի առաջնորդը Սուրբ Հարության պատարագ է մատուցելԱպրիլի 5-ին Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն, ինչպես նաև դեսպանության անձնակազմը ներկա են գտնվել Սուրբ Հարության պատարագին, որը մատուցել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։Ավելին22:3706.04.26 -
ՀասարակականԱրցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացելԱպրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում, ինչի հետևանքով մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից։Ավելին22:1906.04.26 -
ՔաղաքականԲացահայտ սպառնալիք՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում. հոգևորականներին կաշառելը՝ Փաշինյանի վերջին հո՞ւյսՔՊ-ի նախընտրական ծրագրում հակասահմանադրական կետեր են հայտնաբերել իրավապաշտպանները: Քաղաքականությունը եկեղեցի մտցրած Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներից մեկը Գարեգին Երկրորդին հեռացնելն ու նոր կաթողիկոս ընտրելն է: Հովհաննես Իշխանյանը հիշեցնում է ՔՊ-ականներին՝ բացի նրանից, որ Մայր օրենքով մեր եկեղեցին ու պետությունը անջատ են, Հայաստանը միջազգային մի շարք պարտավորություններով պետք է երաշխավորի երկրում գործող կրոնական համայնքների իրավունքները:Ավելին22:0606.04.26 -
ՀասարակականԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո»Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոնում վեճի է բռնկվել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի հետ, երբ կինը հրաժարվել է ընդունել Փաշինյանի կողմից առաջարկվող քարտեզի մակետը և դիրքորոշում ներկայացրել։ Փաշինյանը սկսել է բղավել երեխայի հետ մետրոյում գտնվող կնոջ վրա, մատ թափ տալ և արցախցիներին անվանել փախածներ։Ավելին21:5306.04.26 -
ՔաղաքականԽայտառակ բացահայտումներ՝ ՊՆ աշխատանքի մասին. շաբաթը մեկ լողացող զինվորներ և տապալված նախագիծ«Որ հիմա հնարավորություն ունենամ, կարող ա լացեմ», - իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսպես է արձագանքել, երբ գործընկերները մերժել են իր առաջարկած նախագիծը, որ հայտնի է «Փողով բանակից ազատվելու մասին նախագիծ» անունով: Հայկ Սարգսյանը, կարծես, վրեժ է լուծել թիմակիցներից ու բանակի խայտառակ վիճակագրության որոշ թվեր է հրապարակել: Ասել է՝ զորքի թիվը 44 հազարից նվազել է մինչև 14 հազար: Հայկ Սարգսյանը չի վախենում, որ իր դեմ որևէ քրեական գործ հարուցվի ռազմական գաղտնիք բացահայտելու համար: «Այն միտքը, որ վայ, թշնամին կիմանա մեր զորքի թիվը, փլվել է 2020-ին: Ադրբեջանն ափի մեջ հետևել է մեր շարժին», - ավելացրել է Սարգսյանը:Ավելին21:3706.04.26 -
ՔաղաքականՍարսափելի երազ՝ «իրական» Հայաստանում. բարի կամքով Ալիևն ու վա-բանկ գնացող ՓաշինյանըԼավ ապագայի խոստումներով ընտրված և հազարավոր մարդկանց ապագայի վրա խաչ քաշած Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Ալիևի կամքից կախված հրադադարն է փորձում` որպես խաղաղություն վաճառել Հայաստանի քաղաքացիներին: Սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի իշխանությունը հիմա իրեն ներկայացնում է Արցախը էթնիկ զտման ենթարկած երկրի անվտանգության երաշխավոր ու հայտարարում, որ Ադրբեջանն էլ մեր երաշխավորն է: «Ադրբեջանը կարող է լինել միայն ՔՊ-ի անվտանգության երաշխավորը»,- նկատում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և հիշեցնում՝ երկու ամիս առաջ էլ Թրամփն էր այդ երաշխավորը:Ավելին21:2806.04.26 -
ՀասարակականԳավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավորԱյսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վաղինակ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 26 տան քարե պարսպին և կողաշրջվել։Ավելին21:1606.04.26 -
ԵրևանՇանտաժ և սպառնալիքներ՝ ավտոբուսի վարորդներին. բարկացել է ԱվինյանըԵրևանի քաղաքապետը հիմա էլ վարորդներին է մեղադրում, որ որոշ ուղևորներ մինչև հիմա բոյկոտում են տրանսպորտի թանկացումն ու չեն վճարում ուղեվարձը: Ավինյանի խոսքով՝ վարորդները պարտավոր են ստուգել, որ բոլոր ուղևորները վճարեն տրանսպորտի գումարը, մինչդեռ քաղաքացիները պնդում են՝ ավելի լավ է վարորդները կենտրոնանան Երևանի փոսաշատ փողոցները շրջանցելու, ուղևորներին անվտանգ տեղափոխելու վրա:Ավելին21:0306.04.26 -
ՔաղաքականԻրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ«ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության մեջ կորցրել է առնվազն 7 արդիական կործանիչներ կամ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, ժամանակակից ուղղաթիռներ:Ավելին20:4406.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կրակոց՝ Երևանում. ի՞նչ է պատահել էկոնոմիկայի նախարարությունումՀայլուր 20։30 Կրակոց՝ Երևանում. ի՞նչ է պատահել էկոնոմիկայի նախարարությունումԱվելին20:3006.04.26 -
ՔաղաքականԱդրբեջանական կախվածությունից փրկող միջանցք. աբխազական երթուղին ավելի իրատեսական է, քան TRIPP-ըՍուխումում քննարկում են աբխազական երկաթուղին վերագործարկելու և Լարսի ճանապարհին այլընտանք ստեղծելու հնարավորությունը: Այդ երթուղով Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումները կազմակերպելը մեզ համար շահավետ ու իրատեսական է համարում «Հայաստան» դաշինքը: Քաղաքական այդ ուժի առաջնորդի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ սա նվազագույնի կհասցնի Ադրբեջանից կախվածությունը և կուժեղացնի Հայաստանի բանակցային դիրքերը խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ժամանակ:Ավելին20:1506.04.26 -
ԻրավականՄԻՊ-ը գրություն է ուղարկել Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու համարՄարդու իրավունքների պաշտպանը հաշվի առնելով Դավիթ Մինասյանի առողջական վիճակի հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև նրա կրթության շարունակականությունն ապահովելու հարցերը՝ իր հանձնարարությամբ ապրիլի 3-ի առավոտյան հավելյալ գրագրություն է ուղարկվել՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով: Այս մասին ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել։Ավելին20:0006.04.26 -
Արտաքին քաղաքականությունԻնչի՞ց է դիվահարվել Բաքուն. Պուտին-Փաշինյան հանդիպմանը վտանգներ են զգացել ԱդրբեջանումՓաշինյան-Պուտին աղմկահարույց հանդիպման ժամանակ Արցախի զգայուն հարցի արծարծմանը դյուրագրգիռ է արձագանքել պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հայտարարությամբ՝ Ռուսաստանից, ասես, պահանջում է Արցախի թեման օրակարգ չվերադարձնել, քանի որ դա փակված հարց է իր համար: Բաքվում վտանգներ են տեսնում Պուտինի խոսքերի տողատակերում, որոնք օրեր շարունակ ակտիվ քննարկում է ռուսական մեդիան:Ավելին19:4806.04.26 -
ՀասարակականԷկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իր զենքից պատահական կրակոց է արձակել․նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. ՆԳՆԻ պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։Ավելին19:3606.04.26 -
ՀասարակականԱնտերություն է քաղաքում. աղբավայրից կոռուպցիայի հոտ է գալիսՇարունակվում է սկանդալը Երևանի քաղաքապետի շուրջ: Ավագանու ընդդիմադիր անդամները խորը կասկածներ ունեն, որ Տիգրան Ավինյանի ձեռամբ Երևանի որոշ հատվածներ աղբավայրեր են դառնում, հետո քաղաքապետը ահռելի գումարներ է հատկացնում Երևանի բյուջեից դրանք մաքրելու համար: Քաղաքապետարանի ընդդիմադիր թևում շինաղբավայրից գարշահոտ չէ, բայց կոռուպցիայի հոտ առնում են:Ավելին19:2906.04.26 -
ՀասարակականԿրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավորԱյսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։Ավելին19:1806.04.26 -
ՀասարակականԶորի Բալայանի հոգեհանգստը կկայանա վաղը՝ ժամը 17:30-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումՍիրելի հայրենակիցներ տեղեկացնեմ,որ հայրիկիս` Զորի Հայկի Բալայանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ 07.04.2026թ., ժամը 17:30-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։ Այս մասին գրել է Զորի Բալայանի որդին՝ Հայկ Բալայանը։Ավելին18:5706.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալային բացահայտումներ, աղմկոտ թվեր՝ ՀՀ բանակի վիճակի մասին. մեղադրում է ՔՊ-ականըՀայլուր 18։30 Սկանդալային բացահայտումներ, աղմկոտ թվեր՝ ՀՀ բանակի վիճակի մասին. մեղադրում է ՔՊ-ականըԱվելին18:3006.04.26 -
Աշխարհ«Կրոկուսում» ահաբեկչություն իրականացնողներից մեկն ինքնասպան է եղել բանտախցումԿրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացրածներից մեկը՝ Յուսուֆզոդա Յակուբջոնի Դավլաթհոնը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել, ինքնասպան է եղել Մոսկվայի բանտում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի իրավապահ մարմիններին։Ավելին18:1506.04.26