Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:48
06.04.26
195

Ինչի՞ց է դիվահարվել Բաքուն. Պուտին-Փաշինյան հանդիպմանը վտանգներ են զգացել Ադրբեջանում

Փաշինյան-Պուտին աղմկահարույց հանդիպման ժամանակ Արցախի զգայուն հարցի արծարծմանը դյուրագրգիռ է արձագանքել պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հայտարարությամբ՝ Ռուսաստանից, ասես, պահանջում է Արցախի թեման օրակարգ չվերադարձնել, քանի որ դա փակված հարց է իր համար: Բաքվում վտանգներ են տեսնում Պուտինի խոսքերի տողատակերում, որոնք օրեր շարունակ ակտիվ քննարկում է ռուսական մեդիան: