Լրահոս
Հասարակական
19:36
06.04.26
154

Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իր զենքից պատահական կրակոց է արձակել․նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. ՆԳՆ

Img default alt hy

Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։