Լրահոս
Քաղաքական
20:15
06.04.26
149

Ադրբեջանական կախվածությունից փրկող միջանցք. աբխազական երթուղին ավելի իրատեսական է, քան TRIPP-ը

Սուխումում քննարկում են աբխազական երկաթուղին վերագործարկելու և Լարսի ճանապարհին այլընտանք ստեղծելու հնարավորությունը: Այդ երթուղով Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումները կազմակերպելը մեզ համար շահավետ ու իրատեսական է համարում «Հայաստան» դաշինքը: Քաղաքական այդ ուժի առաջնորդի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ սա նվազագույնի կհասցնի Ադրբեջանից կախվածությունը և կուժեղացնի Հայաստանի բանակցային դիրքերը խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ժամանակ: