Լրահոս

2026-04-07
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
    Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
    10:32
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ. «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջերս դաշինք կազմեց երկու ուժի հետ եւ մտադիր են ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինքով: Իսկզբանե էլ իշխանականները կռիվ էին տալիս Կարապետյանի լուսանկարների հետ, որտեղ փակցվում էին դրանք՝ տուգանում էին, հիմա էլ նրանց կռիվը Կարապետյանի անվան հետ է, հավանաբար հասկանում են, որ իրենց քարոզչությունը արդյունք չի տալիս, մարդիկ անձամբ Կարապետյանի հետ մեծ հույսեր են կապում, ուստի նման փոփոխություն են ընտրությունից հինգ պակաս ձեռնարկում»։
    10:20
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը․ կան տուժածներ
    Ապրիլի 6-ին, ժամը 23։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը․ կա արգելափակված քաղաքացի։ Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    10:16
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում․ «Հրապարակ»
    Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։ Նա արդեն նոր պաշտոն ունի` նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի «Աղստեւ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական։
    10:12
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ»
    Չնայած Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանն էլ իշխող ուժից է, բայց Սիսիանի շտաբի ղեկավարն ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանն է, Քաջարանինը՝ ՔՊ-ական ավագանի Արմեն Առաքելյանը, Գորիսինը` պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը` ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Փաստորեն, պատգամավորները, կառավարության ներկայացուցիչն ու ՔՊ-ական համայնքապետերը դե յուրե ու դե ֆակտո պիտի ենթարկվեն Ռոբերտ Ղուկասյանին»:
    10:00
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը թիմակիցներին հասկացրել է՝ ով «վիզ չդնի», պատժվելու է․ Հրապարակ»
    Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ մեր աղբյուրի, վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որեւէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ «վիզ դնեն» ու հասնեն նրան, որ ՔՊ-ն կրկին իշխանություն վերցնի։
    09:54
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խաղաղության մասին խոսող իշխանությունը՝ զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ»
    Հակասությունն առավել ակնառու է դառնում այն պատճառով, որ նույն իշխանությունը հանրությանը տարիներ շարունակ բաժանել է շատ պարզունակ բանաձևով՝ իրենք խաղաղության կողմնակիցներն են, իսկ իրենց քննադատողները՝ պատերազմի։ Այդ քարոզչական գիծը մշտապես օգտագործվել է ներքաղաքական պայքարում՝ ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց խոսքն արժեզրկելու և ցանկացած կոշտ քննադատություն «պատերազմատենչության» դաշտ հրելու համար։ Հիմա, սակայն, նույն իշխանությունը փորձում է զինված ուժերի, զենքի և ռազմական ցուցադրության միջոցով կապիտալիզացնել իր քաղաքական դիրքերը։
    09:50
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Էլիտան բոյկոտել է․ «Հրապարակ»
    Նախ, ջանք չեն խնայել` մարզերից էլ են համակիրներ բերել, ինչպես նաեւ՝ պետապարատի աշխատողներին․ ում կարողացել են, պարտադրել են, անգամ՝ նրանց հարազատներին, ծնողներին: Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները: Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել:
    09:46
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ»
    Գումարի մեջ ներառված է առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, տարածքների բարեկարգման ու խնամքի ծախսերը։
    09:42
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նավթատար նավի պայթյուն՝ Պանամայի ջրանցքի «Ամերիկաների կամրջի» մոտ
    Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ տուժել. նրանցից երկուսը հոսպիտալացվել են այրվածքներով, իսկ մեկը համարվում է անհետ կորած:
    09:38
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին՝ բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։
    09:34
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատախազության ձախողումը. «Ժողովուրդ»
    Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը 2025-ին Արդարադատության նախարարին ներկայացրել է 17 հաղորդում՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։ Թվով սա ավելի շատ է, քան 2024-ին ներկայացված 11 հաղորդումը։ Սակայն թվի աճը արդյունավետության աճ չի նշանակել։
    09:25
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»
    1982 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացվող «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի հունիսի 6-ին հյուրընկալելու է Երևանը։ Մեր երկիրն այս մրցույթում ունենալու է իր երրորդ մասնակցությունը։ 2012 թվականին մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը, երկրորդ անգամ՝ 2024 թվականին, հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Այս տարի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
    09:20
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ»
    Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել այդ երկրում լեռնահանքային (մետաղական հանքաքարի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումների մասին:
    09:15
    07.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա փլnւզել բնակչի տան քարե պարիսպը
    Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում թուրքական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարը Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ՝ Դեֆանս նորակառույց թաղամասի հարևանությամբ, բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին։
    00:00
    07.04.26
    Ավելին
2026-04-06