Լրահոս
Միջազգային
09:38
07.04.26
799

Նավթատար նավի պայթյուն՝ Պանամայի ջրանցքի «Ամերիկաների կամրջի» մոտ

Img default alt hy

Պայթյուն տանկերում՝ Պանամայի ջրանցքի «Ամերիկաների կամրջի» մոտ, հայտնում են ԶԼՄ-ները։

Կամրջի տակով անցնելու ժամանակ նավի վրա հրդեհ է բռնկվել, ինչից հետո տեղի է ունեցել պայթյուն. կրակը տարածվել է երեք բենզատարների վրա:

Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ տուժել. նրանցից երկուսը հոսպիտալացվել են այրվածքներով, իսկ մեկը համարվում է անհետ կորած:

Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է: Պայթյունի պատճառները պարզվում են: