Լրահոս
Քաղաքական
21:28
06.04.26
152

Սարսափելի երազ՝ «իրական» Հայաստանում. բարի կամքով Ալիևն ու վա-բանկ գնացող Փաշինյանը

Լավ ապագայի խոստումներով ընտրված և հազարավոր մարդկանց ապագայի վրա խաչ քաշած Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Ալիևի կամքից կախված հրադադարն է փորձում` որպես խաղաղություն վաճառել Հայաստանի քաղաքացիներին: Սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի իշխանությունը հիմա իրեն ներկայացնում է Արցախը էթնիկ զտման ենթարկած երկրի անվտանգության երաշխավոր ու հայտարարում, որ Ադրբեջանն էլ մեր երաշխավորն է: «Ադրբեջանը կարող է լինել միայն ՔՊ-ի անվտանգության երաշխավորը»,- նկատում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և հիշեցնում՝ երկու ամիս առաջ էլ Թրամփն էր այդ երաշխավորը: