Լրահոս
Քաղաքական
21:37
06.04.26
166

Խայտառակ բացահայտումներ՝ ՊՆ աշխատանքի մասին. շաբաթը մեկ լողացող զինվորներ և տապալված նախագիծ

«Որ հիմա հնարավորություն ունենամ, կարող ա լացեմ», - իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսպես է արձագանքել, երբ գործընկերները մերժել են իր առաջարկած նախագիծը, որ հայտնի է «Փողով բանակից ազատվելու մասին նախագիծ» անունով: 

Հայկ Սարգսյանը, կարծես, վրեժ է լուծել թիմակիցներից ու բանակի խայտառակ վիճակագրության որոշ թվեր է հրապարակել: Ասել է՝ զորքի թիվը 44 հազարից նվազել է մինչև 14 հազար: Հայկ Սարգսյանը չի վախենում, որ իր դեմ որևէ քրեական գործ հարուցվի ռազմական գաղտնիք բացահայտելու համար: «Այն միտքը, որ վայ, թշնամին կիմանա մեր զորքի թիվը, փլվել է 2020-ին: Ադրբեջանն ափի մեջ հետևել է մեր շարժին», - ավելացրել է Սարգսյանը: