Լրահոս
2026-04-07
-
ՀասարակականԿասեցվել է «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 23) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։Ավելին15:4707.04.26 -
Հասարակական«Մել» ֆիլմը ցուցադրվել է Հոլանդիայում և Ճապոնիայում, Հայաստանում չի ցուցադրվել. աղմկահարույց ֆիլմի հետքերով2019 թվականին ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ էր հատկացրել ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար: 5 տարի անց կառավարությունից խնդրել էինք պարզաբանել, թե ֆիլմը նկարահանվե՞լ է: Եթե այո, ապա այն ե՞րբ և որտե՞ղ է ցուցադրվել: News.5tv.am-ի հարցմանը պատասխանել են Հայաստանի Կինոյի հիմնադրամից՝ ասելով, որ ֆիլմը նկարահանվել է, այն ցուցադրվել է Հոլանդիայում և Ճապոնիայում, սակայն Հայաստանում չի ցուցադրվել: Ստացվում է, որ Հայաստանի հերոս հարկատուները 20 մլն դրամ են վճարել, որպեսզի Հոլանդիայի ու Ճապոնիայի քաղաքացիները դիտեն Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը:Ավելին15:3907.04.26 -
ՔաղաքականԵթե հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին, 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար, կփրկվեր 3,500 հայորդու կյանք․ Նարեկ ԿարապետյանԵթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։Ավելին15:3407.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Զոհ և վիրավորներ՝ Ստամբուլում. հարձակվել են Իսրայելի հյուպատոսարանի վրաՀայլուր 15։30 Զոհ և վիրավորներ՝ Ստամբուլում. հարձակվել են Իսրայելի հյուպատոսարանի վրաԱվելին15:3007.04.26 -
ԻրավականՀետախուզվում է 36-ամյա Արկադի ՍիրեկանյանըՀամայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում է 1989 թ․ ծնված Արկադի Սիրեկանյանը։Ավելին15:2707.04.26 -
Հասարակական«Գնահատանքի խոսքեր մեր մայրերին, ովքեր սեր են սփռում աշխարհին». Տաթև ՍրբազանԱյս օրհնյալ օրը մենք հատկապես մեծարում ենք Սուրբ Կույս Մարիամին, իբրև խոնարհության, հնազանդության և մաքրության կատարյալ պատկեր, օրինակ և տիպար բոլոր կանանց համար և իբրև մայրական սիրո կենդանի խորհրդանիշ։ Իր հնազանդությամբ, խոնարհությամբ և պատասխանով՝ «ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ․ 1, 38), Տիրամայրը դառնում է առաքինության և Աստծո կամքի նկատմամբ լիակատար վստահության օրինակ։ Հետևաբար, մենք հատուկ գնահատանքի խոսքեր ենք ուղղում մեր մայրերին և բոլոր կանանց, ովքեր, հետևելով Սուրբ Աստվածածնի այս օրինակին, իրենց զոհողությամբ և նվիրվածությամբ կյանք, լույս և սեր են սփռում աշխարհին։Ավելին15:1507.04.26 -
ՔաղաքականՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց դաշինքների անվանումների սահմանափակման նախագիծըԸստ այդմ՝ քաղաքական դաշինքների անվանումներում այլևս չեն կարող ներառվել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։Ավելին15:0807.04.26 -
ՔաղաքականՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ․ Նարեկ ԿարապետյանՔիչ առաջ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց դաշինքների անվանումների սահմանափակման նախագիծը։Ավելին15:0307.04.26 -
ՔաղաքականՍիմոնյանն ու Հովհաննիսյանը հեռախոսազանգերով փորձում են բերման ենթարկել ՔՊ-ականներինԱյսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովի մեծամասնությունն արդեն երկրորդ անգամ է 20-րոպեանոց ընդմիջում վերցնում։ Պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների անբավարար թիվն է, ինչը թույլ չի տալիս անցկացնել Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները։ Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ Ավելի վաղ հայտնել էինք՝ նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։Ավելին14:5307.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ. քննարկվել է երկկողմ օրակարգըՔննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։Ավելին14:4007.04.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն ու Մերձավոր Արևելքի իրավիճակըՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը: Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:Ավելին14:3607.04.26 -
ՔաղաքականՔՊ- չի կարողանում ընդունել ԸՕ խնդրահարույց փոփոխությունը․ 2-րդ փորձն էլ տապալվեցՔանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ Ավելի վաղ հայտնել էինք՝ նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։Ավելին14:2807.04.26 -
ՀասարակականԵրևանի ավտոբուսներում կռիվ է գցել Ավինյանը. նյարդային մեծ իրարանցում՝ հանրային տրանսպորտումԱյսօր վեճերով է սկսվել հանրային տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքում: Երևանի քաղաքագլխի՝ նախօրեի հայտարությունից հետո, թե վարորդները հավելավճար չեն ստանա, եթե չպարտադրեն ուղևորներին վճարել ուղեվարձը, վարորդներն այսօր ուղևորներին զգուշացրել են՝ ավտոբուսը տեղից չի շարժվի, մինչև չվճարեն մարդիկ:Ավելին14:2507.04.26 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ըԱպրիլի 7-ին, ժամը 10։15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։Ավելին14:1207.04.26 -
ՔաղաքականՄեր ժողովուրդը որոշում է կայացրել, որ պետք է փոփոխություն. Ալեքսան ԱլեքսանյանԱյս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։Ավելին14:0007.04.26 -
ՀասարակականՓարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության եւ Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաեւ հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։Ավելին13:4507.04.26 -
Միջազգային«Ցեղասպանության ժամանակը»․ Իրանի մասին Թրամփի խոսքերը վախեցրել են Արևմուտքին«ԱՄՆ-ն նշանակել է Իրանի ժողովրդի ցեղասպանության ժամը՝ երեքշաբթի, արևելյան ժամանակով 20:00-ին (ապրիլի 8-ին, Մոսկվայի ժամանակով 03:00-ին)»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի սպառնալիքը: Նախօրեին ամերիկյան առաջնորդը Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»՝ կոչ անելով բացել երթևեկությունը Հորմուզի նեղուցով, հակառակ դեպքում իրանցիները «կապրեն դժոխքում»: Թեհրանը հայտարարել է, որ վճռականորեն կպատասխանի Վաշինգտոնի կողմից իր սպառնալիքների իրականացման դեպքում: Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական արշավը Իսլամական Հանրապետության դեմ շարունակվում է փետրվարի 28-ից: Այս ամբողջ ընթացքում կողմերը փոխանակվում են հարվածներով:Ավելին13:3407.04.26 -
ՀասարակականԵրթևեկության փոփոխություն՝ ԵրևանումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում: Մասնավորապես` Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:Ավելին13:2707.04.26 -
ԻրավականՔաղաքացիները կամավոր ապօրինի պահվող զենք-զինամթերքներ են հանձնել ոստիկանությանըՀամայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում նույնպես ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպք է գրանցվել։ Ոստիկանություն զանգած քաղաքացին Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ էր թողել զենք-զինամթերքը։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են որսորդական ողորկափող հրացան, 16 մմ տրամաչափի ինքնաշեն հրազեն և տարբեր տրամաչափի 227 փամփուշտ։Ավելին13:1907.04.26 -
ՀասարակականՍիրելի՛ մայրեր և քույրեր, մենք ձեզ չենք ասում միայն «շնորհավոր», այլ ասում ենք՝ «շնորհակալություն». Հայր ՌուբենԱվետման տոնի լուսաշող այս օրը, երբ երկինքը բացվում է երկրի առջև, և հավիտենության լռությունը մուտք է գործում պատմության մեջ, հիացումով խորհում ենք Սուրբ Աստվածամոր խորհրդավոր «այո»-ի շուրջ։ Մի հեռավոր իրադարձություն չէ, որ տոնախմբում ենք, այլ ճանաչում ենք այն ապրեցնող կոչումը, որ դրոշմված է ամեն կնոջ սրտում՝ ընդունելու, պահպանելու և պարգևելու կյանքը։Ավելին13:1207.04.26