Լրահոս
Քաղաքական
14:28
07.04.26
603

ՔՊ- չի կարողանում ընդունել ԸՕ խնդրահարույց փոփոխությունը․ 2-րդ փորձն էլ տապալվեց

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովի մեծամասնությունն արդեն երկրորդ անգամ է 20-րոպեանոց ընդմիջում վերցնում։ Պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների անբավարար թիվն է, ինչը թույլ չի տալիս անցկացնել Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները։

Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ 

Ավելի վաղ հայտնել էինք՝ նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։