Լրահոս
Քաղաքական
15:03
07.04.26
405

Հիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Հիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էին՝ այսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովի մեծամասնությունն արդեն երկրորդ անգամ է 20-րոպեանոց ընդմիջում վերցնում։ Պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների անբավարար թիվն է, ինչը թույլ չի տալիս անցկացնել Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները։

Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ 

Նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։

Քիչ առաջ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց դաշինքների անվանումների սահմանափակման նախագիծը։

66 կողմ և 16 դեմ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ 

Ըստ այդմ՝ քաղաքական դաշինքների անվանումներում այլևս չեն կարող ներառվել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։

Ավելին՝ տեսանյութում։