Լրահոս
Քաղաքական
14:53
07.04.26
633

Սիմոնյանն ու Հովհաննիսյանը հեռախոսազանգերով փորձում են բերման ենթարկել ՔՊ-ականներին

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հեռախոսազանգերով փորձում են բերման ենթարկել ՔՊ-ականներին։

Ավելի վաղ հայտնել էին՝ այսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովի մեծամասնությունն արդեն երկրորդ անգամ է 20-րոպեանոց ընդմիջում վերցնում։ Պատճառը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների անբավարար թիվն է, ինչը թույլ չի տալիս անցկացնել Ընտրական օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները։

Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայները։ 

Նախագծով արգելվում է դաշինքների անվանումներում օգտագործել անձնանուններ կամ պետական մարմինների անուններ։ Փորձագետների համոզմամբ՝ սա ուղղակի հարված է գործարար Սամվել Կարապետյանի դեմ, ում անունը ներառված է իր առաջնորդած դաշինքի անվանման մեջ։

Ավելին՝ տեսանյութներում։