Լրահոս
Հասարակական
15:39
07.04.26
637

«Մել» ֆիլմը ցուցադրվել է Հոլանդիայում և Ճապոնիայում, Հայաստանում չի ցուցադրվել. աղմկահարույց ֆիլմի հետքերով

Img default alt hy

2019 թվականին ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ էր հատկացրել ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար: 

5 տարի անց կառավարությունից խնդրել էինք պարզաբանել, թե  ֆիլմը նկարահանվե՞լ է: Եթե այո, ապա այն ե՞րբ և որտե՞ղ է ցուցադրվել:

News.5tv.am-ի հարցմանը պատասխանել են Հայաստանի Կինոյի հիմնադրամից՝ ասելով, որ ֆիլմը նկարահանվել է, այն ցուցադրվել է Հոլանդիայում և Ճապոնիայում, սակայն Հայաստանում չի ցուցադրվել: 

Ստացվում է, որ Հայաստանի հերոս հարկատուները 20 մլն դրամ են վճարել, որպեսզի Հոլանդիայի ու Ճապոնիայի քաղաքացիները դիտեն Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը:

Մելինե Դալուզյանը փոխել է իր սեռը և այժմ Մել Դալուզյանն է: Նա բնակվում է Ամստերդամում: