Լրահոս
Հասարակական
14:25
07.04.26
106

Երևանի ավտոբուսներում կռիվ է գցել Ավինյանը. նյարդային մեծ իրարանցում՝ հանրային տրանսպորտում

Այսօր վեճերով է սկսվել հանրային տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքում: Երևանի քաղաքագլխի՝ նախօրեի հայտարությունից հետո, թե վարորդները հավելավճար չեն ստանա, եթե չպարտադրեն ուղևորներին վճարել ուղեվարձը, վարորդներն այսօր ուղևորներին զգուշացրել են՝ ավտոբուսը տեղից չի շարժվի, մինչև չվճարեն մարդիկ: