Լրահոս
Քաղաքական
15:34
07.04.26
746

Եթե հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին, 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար, կփրկվեր 3,500 հայորդու կյանք․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք։

Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։

Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին։

Այսօր էլ է նա մեզ զգուշացնում վերահաս վտանգի մասին՝ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի վերաբերյալ, որի գինը իր երեխայից կտրելով վճարելու է ամեն հայաստանցի, բացի Փաշինյանից»։