Լրահոս
2026-04-14
-
ՔաղաքականԴա հանգեցնելու է կատաստրոֆայի. Գառնիկ Դանիելյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին15:4614.04.26 -
ԻրավականԱմբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա. Արշակ ՍրբազանԴատականի նիստի ժամանակ ասաց Արշակ Սրբազանը։Ավելին15:3514.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Արյունահեղություն՝ թուրքական դպրոցում. զինված հարձակման հեղինակը վերջ է տվել կյանքինՀայլուր 15։30 Արյունահեղություն՝ թուրքական դպրոցում. զինված հարձակման հեղինակը վերջ է տվել կյանքինԱվելին15:3014.04.26 -
ԻրավականԱյս գործը հնարվել է հակաեկեղեցական արշավի շրջանակներում. Սերգեյ ՀարությունյանԼրագրողների հետ զրույցում ասաց փաստաբասն Սերգեյ Հարությունյանը։Ավելին15:2614.04.26 -
ԻրավականՆիստից հետո Արշակ Սրբազանը հանդես կգա ասուլիսովԱրմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։ Համաձայն գործի, իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։Ավելին15:2014.04.26 -
ԻրավականՄասիսի համայնքային ոստիկանները կանխել են շնամարտըԱպրիլի 10-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի կազմակերպել է հովվաշների մարտեր, ինչը որակվում է որպես դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնեցին Նորաբաց գյուղի դաշտամիջյան հատված, որտեղ Այնթապ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը իր երկու հովվաշների միջև մարտ էր անցկացնում։ Մարտը կանխվեց, իսկ 31-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին, որտեղ ընդունեց արարքը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին15:1514.04.26 -
ԱրցախԱկան է պայթել օկուպացված Վարանդայի շրջանում. մեկ հոգի մահացել էՕկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ական է պայթել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է մահացել։Ավելին15:0014.04.26 -
ՏարածաշրջանՌուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. օրակարգում Իրանն ու Ուկրաինան ենԱպրիլի 13-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։Ավելին14:4514.04.26 -
ՀայաստանԻնչպես է Սամվել Կարապետյանը ձայնագրել ուղերձը. նրա դուստրը կադրեր է հրապարակելԳործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը կադրեր է հրապարակել։Ավելին14:3414.04.26 -
ՄիջազգայինԻրանը կոչ է անում Եվրոպային ազդել ԱՄՆ-ի վրա՝ գործարքը կայացնելու համարԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրոպային կոչ է արել ավելի ակտիվ դերակատարում ստանձնել ԱՄՆ-ին համաձայնագրի կնքմանը դրդելու հարցում՝ հայտարարելով, որ դիվանագիտությունը դեռևս վեճերի լուծման լավագույն միջոցն է: Մակրոնի հետ զրույցում նա նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոնների շրջանակներում, և որ Եվրոպան կարող է խրախուսել Վաշինգտոնին հետևել այդ ուղուն: «Չնայած փորձագիտական մակարդակում կողմերի միջև առկա փոխըմբռնմանը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտել են գործարքի կնքմանը»,- ասել է նա: Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում և զգուշացրել է, որ այդ ջրային ուղու նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի համար:Ավելին14:3014.04.26 -
ԻրավականՎճռաբեկ դատարանը ասել է՝ դադարեցրեք հետապնդումը, դրանով մի զբաղվեք, ամոթ է. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասինԱյս մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին14:2514.04.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվի առաջնահերթության կարգով․ Արամ ՎարդևանյանՎարդևանյանի խոսքով՝ քաղաքական հետապնդման պայմաններում յուրաքանչյուր ժամն էական է՝ հաշվի առնելով գալիք խորհրդարանական ընտրությունները։ Փաստաբանը շեշտեց, որ ապրիլի 21-ին նախատեսված «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին ընդառաջ՝ Սամվել Կարապետյանի լիարժեք մասնակցությունը քաղաքական գործընթացներին անհրաժեշտություն է։ «Մրցակցության և հավասարության երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ պահանջ է։ Հույս ունենք, որ դատական իշխանությունը կապահովի այդ իրավունքը»,- նշեց նա:Ավելին14:0514.04.26 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի դեսպանին. քննարկվել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային իրավիճակըԱպրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:Ավելին14:0014.04.26 -
ՔաղաքականՈւժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ ԿարապետյանՆա մատնանշել է միջազգային փորձը, որտեղ շրջանավարտները հենց բուհն ավարտելիս ստանում են գրավիչ առաջարկներ, մինչդեռ Հայաստանում պատկերը հակառակն է. «Ծնողները տարիներով ներդրում են անում, բայց երիտասարդը դժվարությամբ է գործ գտնում: Խնդիրը համակարգային է: Օրինակ՝ Գերմանիայում Էկոնոմիկայի նախարարությունն է թելադրում կրթական պատվերը՝ հստակ նշելով անհրաժեշտ ինժեներների կամ ծրագրավորողների քանակը»: Որպես օրինակ Կարապետյանը հիշատակել է իր փորձը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ նշելով, որ իրենց կուրսից գրեթե ոչ ոք չի աշխատում մասնագիտությամբ, ինչը նշանակում է վատնված ժամանակ և միջոցներ: «Մենք երաշխավորում ենք՝ Էկոնոմիկայի նախարարությունը կդառնա կրթական պատվիրատուն: Սա ծնողների համար երաշխիք է, որ իրենց վճարած վարձավճարն ու երեխայի ջանքերը 4 տարի անց կփոխհատուցվեն կայուն աշխատանքով: Սա է այն մոտեցումը, որը կփոխի կրթության հանդեպ վերաբերմունքը մեր երկրում»,- հավելել է նա:Ավելին13:4614.04.26 -
Հասարակական«Եկեղեցին ձեր գրպանային կառույցը չէ». Հարություն Աղա-Սարգսյանը պահանջում է չեղարկել կարգալույծ Արման Սարոյանի նշանակումըՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր գրպանային կառույցը կամ նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, որ ում ուզեք, երբ ուզեք՝ դարձնեք նրա «ներկայացուցիչը»։ Հայոց Եկեղեցու անունից խոսելու, հանդես գալու իրավունք տալիս է միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Որևէ արկածախնդիր չինովնիկ կամ վարչապետ իրավունք չունի իր հիվանդագին հայեցողությամբ «նշանակումներ» անել և պետական ակտերով պաշտոնականացնել իր իսկ հորինած զառանցանքները։Ավելին13:3414.04.26 -
ՄիջազգայինՀավաքական Արևմուտքը զբաղվում է «ընտրական նեոգաղութատիրությամբ»․ Լավրով«Այսօր հավաքական Արևմուտքի պետությունները՝ այսպես կոչված համաշխարհային փոքրամասնությունը, ակտիվորեն միջամտում են այլ երկրների ներքին գործերին։ Կիրառվում են ամենատարբեր գործիքներ՝ սկսած «գունավոր հեղափոխությունների» խթանումից մինչև ուժային ճնշումների գործադրում և ուղղակի զինված ագրեսիաներ։ Այս շարքում նկատելի տեղ է զբաղեցնում այսպես կոչված «ընտրական նեոգաղութատիրությունը»՝ մեխանիզմների և փորձառությունների մի ամբողջ համալիր, որոնք ուղղված են քաղաքացիների ազատ կամարտահայտման և դրա արդյունքների խեղաթյուրմանը», - ասել է նախարարը «Ռուսաստան» ազգային կենտրոնում ընթացող՝ ընտրական գործընթացների դիտարկման և փորձաքննության ապահովման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված տեսաուղերձում։Ավելին13:2814.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․02 դրամ:Ավելին13:1814.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը կմեկնի ՍտամբուլԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին: Ապրիլի 16-19-ը նախատեսված այցի շրջանակում խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի և Վրաստանի ԱԺ նախագահների հետ:Ավելին13:0714.04.26 -
ՏարածաշրջանԶինված հարձակում՝ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան վիրավորներ և պատանդներԸստ թուրքական լրատվամիջոցների՝ տվյալ դպրոցի աշակերտը հրացանով կրակ է բացել՝ վիրավորելով 16 մարդու, որից հետո պատանդ վերցրել մի խումբ հասակակիցների:Ավելին13:0014.04.26