Լրահոս
Տարածաշրջան
13:00
14.04.26
452

Զինված հարձակում՝ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան վիրավորներ և պատանդներ

Img default alt hy

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցներից մեկի վրա: 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ տվյալ դպրոցի աշակերտը հրացանով կրակ է բացել՝ վիրավորելով 16 մարդու, որից հետո պատանդ վերցրել մի խումբ հասակակիցների: 

Դեպքի վայր ժամանած հատուկ ստորաբաժանումների գործողությունների ֆոնին հաղորդվում է, որ հարձակվողը վերջ է տվել կյանքին: Աշակերտների մեծ մասն արդեն տարհանվել է, տեղում աշխատում են բժիշկներն ու իրավապահները: