Լրահոս
Քաղաքական
13:46
14.04.26
275

Ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Փոփոխություններն անխուսափելի են. մեր տեսլականով՝ ուժեղ Հայաստանում կրթված մարդը երկար չի փնտրելու աշխատանք»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա մատնանշել է միջազգային փորձը, որտեղ շրջանավարտները հենց բուհն ավարտելիս ստանում են գրավիչ առաջարկներ, մինչդեռ Հայաստանում պատկերը հակառակն է. «Ծնողները տարիներով ներդրում են անում, բայց երիտասարդը դժվարությամբ է գործ գտնում: Խնդիրը համակարգային է: Օրինակ՝ Գերմանիայում Էկոնոմիկայի նախարարությունն է թելադրում կրթական պատվերը՝ հստակ նշելով անհրաժեշտ ինժեներների կամ ծրագրավորողների քանակը»:

Որպես օրինակ Կարապետյանը հիշատակել է իր փորձը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ նշելով, որ իրենց կուրսից գրեթե ոչ ոք չի աշխատում մասնագիտությամբ, ինչը նշանակում է վատնված ժամանակ և միջոցներ:

«Մենք երաշխավորում ենք՝ Էկոնոմիկայի նախարարությունը կդառնա կրթական պատվիրատուն: Սա ծնողների համար երաշխիք է, որ իրենց վճարած վարձավճարն ու երեխայի ջանքերը 4 տարի անց կփոխհատուցվեն կայուն աշխատանքով: Սա է այն մոտեցումը, որը կփոխի կրթության հանդեպ վերաբերմունքը մեր երկրում»,- հավելել է նա: