Լրահոս
Իրավական
15:20
14.04.26
256

Նիստից հետո Արշակ Սրբազանը հանդես կգա ասուլիսով

Img default alt hy

Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։

Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։

Համաձայն գործի, իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։

Դատական նիստից հետո Արշակ Սրբազանը հանդես կգա ասուլիսով։

Ավելին՝ տեսանյութում։