Լրահոս
Տարածաշրջան
14:45
14.04.26
220

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. օրակարգում Իրանն ու Ուկրաինան են

Img default alt hy

Ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիների որոնմանը:

Ֆիդանը անդրադարձել է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումներին և առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար: