Լրահոս
Իրավական
14:05
14.04.26
313

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվի առաջնահերթության կարգով․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

Փաստաբան Արամ Վարդևանյանը Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ դատավոր Դոլմազյանին միջնորդություն է ներկայացվել՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցն առաջնահերթ քննության առնելու պահանջով։ Դատական նիստը նշանակված է ապրիլի 15-ին՝ ժամը 10:30-ին:

Վարդևանյանի խոսքով՝ քաղաքական հետապնդման պայմաններում յուրաքանչյուր ժամն էական է՝ հաշվի առնելով գալիք խորհրդարանական ընտրությունները։ 

Փաստաբանը շեշտեց, որ ապրիլի 21-ին նախատեսված «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին ընդառաջ՝ Սամվել Կարապետյանի լիարժեք մասնակցությունը քաղաքական գործընթացներին անհրաժեշտություն է։ 

«Մրցակցության և հավասարության երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ պահանջ է։ Հույս ունենք, որ դատական իշխանությունը կապահովի այդ իրավունքը»,- նշեց նա: