Լրահոս
Միջազգային
14:30
14.04.26
245

Իրանը կոչ է անում Եվրոպային ազդել ԱՄՆ-ի վրա՝ գործարքը կայացնելու համար

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրոպային կոչ է արել ավելի ակտիվ դերակատարում ստանձնել ԱՄՆ-ին համաձայնագրի կնքմանը դրդելու հարցում՝ հայտարարելով, որ դիվանագիտությունը դեռևս վեճերի լուծման լավագույն միջոցն է:

Մակրոնի հետ զրույցում նա նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոնների շրջանակներում, և որ Եվրոպան կարող է խրախուսել Վաշինգտոնին հետևել այդ ուղուն:

«Չնայած փորձագիտական մակարդակում կողմերի միջև առկա փոխըմբռնմանը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտել են գործարքի կնքմանը»,- ասել է նա:

Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում և զգուշացրել է, որ այդ ջրային ուղու նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի համար: